Wednesday, August 21, 2013

Սալվադոր Դալի..

Բարև ձեզ կրկին,ինչպես խոսք էի տվել կշարունակեմ Սալվադոր Դալիի կենսագրությունը....

                              ԱՄՆ-ում՝հեռվում

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում Դալին Գալայի հետ մեկնում է ԱՄՆ և ապրում այնտեղ 1940-ից մինչև 1948 թ.:1942-ին նա հրատարակում է ,,Սալվադոր Դալիի գաղտնիքը,, կենսագրությունը և համագործակցում է Ուոլտեր Դիսնեյի հետ:Նա Դալիին առաջարկում է կինոյում դեր խաղալ.այդ ժամանակ կինոն համարվում էր հրաշքների արծիվ ու մի ամբողջ կախարդանք:Բայց սյուրռեալիստական մուլտֆիլմը `Destino-ը համարվեց ոչ խելքին մոտ,և աշխատանքը դրա վրա դադարեցվեց:Դալին  աշխատում է ռեժիսոր Ալֆրեդ Խիչկոկոյի հետ և նկարում է ,,Կախարդվածը,, ֆիլմի դեկորացիաների նկարները:Սակայն այն մտավ ֆիլմաշխարհ մի տեսակ մերկ վիճակում-կրկին ոչ խելքին մոտ:

                                      Ծեր հասակում

Իսպանիայից վերադառնալուց հետո ապրում է իր սիրելի Կատալոնիայում:1965-ին գալիս է Փարիզ և ինչպես 40 տարի առաջ,կրկին գրավում է բոլորին իր նկարներով,էպատաժներով:Նկարում է կարճամետրաժ հետաքրքրաշարժ ֆիլմեր և նկարում է սյուրռեալիստական նկարներ:
Նրա հարաբերությունները Գալայի հետ շատ բարդ էր...նա միշտ ստիպում էր նրան նկարել նկարները ավելի հեշտ ձևով,ավելի հասկանալի,գտնում էր նրա նկարների համար գնորդներ,համոզում էր նրան գրել իր գործերը և կիսում էր նրա հետ և՛ հարստությունը,և՛ աղքատությունը:Երբ չէր վաճառվում նկարները,Գալան ստիպում էր նրան վաճառել որոշ իրեր,նա պետք էր այդ թուլամորթ նկարչի կողքին,քանի-որ շատ հաստատակամ էր:1968-ին Դալին Գալայի  համար մի ամրոց է գնում Պուբոլ գյուղում,որտեղ կինը ապրում էր միայնակ և Դալին էր միայն կարողանում հաճախել այնտեղ Գալայի գրավոր թույլտվությամբ:1981-ին Դալիի մոտ հայտնաբերվում է պարկենսոն հիվանդությունը,իսկ 1982-ին մահանում է Գալան:
Հեռուստադիտողներին դուր եկավ նաև նրա շոկոլադի գովազդը,որտեղ նա կծում է շոկոլադի մի կտորը և համի ուժեղ զգացումից նրա բեղերը ոլորվում են,և նա բղավում է,որ գժվել է այդ շոկոլադի պատճառով:

                                Վերջին տարիները

Կնոջ մահվանից հետո նա մեծ ստրես է տանում,......նրա նկարների թեման պարզենում է և այնտեղ ավելի շատ սուգ է արտահայտվում...իսկ նրա պարկենսոն հիվանդությունը նրան խանգարում է նկարել...Նրա ամենավերջին գործերը(,,Աքլորների կռիվները,,) ներկայացվում են սովորական ճանկեր,որտեղ երևում են մարդկանց մարմիներ....
Ծեր,հիվանդ և խելագարված նկարչին խնամելը շատ բարդ էր,նա բուժքույրերի վրա էր նետում ամեն ինչ,ինչ ընկնում էր ձեռքի տակ:
1984-ին ամրոցում տեղի ունեցավ հրդեհ....խելագարված ծերուկը կանչեց զանգին,օգնություն էր խնդրում:Վերջի վերջո նա ընկավ անկողնուց,սողաց դեպի ելքը,բայց կորցրեց գիտակցությունը դռան մոտ:Ծանր այրվածքներով նրան տարան հիվանդանոց,բայց նա ապրեց:
Հիվանդ,անօգնական Դալին ինքնասպան եղավ 1989-ի հունվարի 23-ին սրտի կաթվածից:
Միակ հասկանալի բանը,որը ասեց հիվանդության տարիներին՝ ,, Իմ ընկեր Լոռկա,, -ն էր-նկարիչը հիշել էր իր երիտասարդ տարիները,երբ ընկերություն էր անում Ֆեդերիկա Գարսիա Լոռկայի հետ:
Դալիի մարմնի կեսը զմռսված է Դալիի անվան թանգարան-թատրոնի սենյակներից մեկում,որը Ֆիգարեսում է:
Նկարիչը ավանդեց նաև այն,որպեսզի իր մահից հետո գերեզմանի վրայով կարողանան քայլել մարդիկ:

Ահա այսքանը,իսկ հիմա ուզում եմ ներկայացնել նրա մի քանի գործեր:








Հուսով եմ հավանեցիք.....

No comments:

Post a Comment