Tuesday, August 20, 2013

Կարոտից խելառը (Մաս 1-ին)


 
                                                                                                                                                                                                                  Այսինչ թվականին այնինչ երկրում պատերազմ էր: Իրար էին խառնվել մարդիկ, չէին ճանաչում ոչ մեծ, ոչ փոքր, ոչ հայր, ոչ մայր, մի խոսքով ՊԱՏԵՐԱԶՄ....
Ամեն օր իրար էին հաջորդում հիվանդանոց բերվող վիրավոր ու մահացած տղամարդիկ, մայրեր, սովից ուշագնաց եղած փոքրիկներ, աչքերը դեպի անորոշություն հառած խաբված կույսեր, ՊԱՏԵՐԱԶՄ....
Գլխավոր հիվանդանոցում էր աշխատում 22-ամյա մի կապուտաչյա, սև մազերով աղջիկ ` Կալլինա անունով` որպես բժշկուհի: Այդ օրը սովորականից ավելի շատ վիրավորներ էին բերվել. հիվանդասենյակներում տեղ ու դադար չկար: Լսվում էին միայն երեխաների լաց ու դրսում ցրտից ոռնացող շների ձայնը. երևի մեծահասակները հոգնել էին լացից կամ էլ այլևս ոչինչ չէին զգում. պատերազմն արդեն բավականին խորը հետք էր թողել նրանց սրտերում:

- Կալլինա, այստեղ արի, Կալլինա,- լսվեց հարևան սենյակից կանչող ավագ բուժքույրի ձայնը:

- Հիմա կգամ... Ինչ է պատահել?... Օ, Աստված իմ, նա արնաքամ է լինում ,- բացականչեց աղջիկը,- ես հիմա կզբաղվեմ նրանով:

Վիրավորը մոտ 25-26-ամյա, գանգուր մազերով, ինչպես երևում էր հարուստ կազմվածքով տղա էր, ում հենց նոր էին բերել ռազմաճակատից: Ասում էին, թե նա կռվելիս է եղել ամենաթեժ մասում և իր կյանքով փրկել է փոքր եղբորը մահից: Կալլինան, լսելով այդ խիզախ արաքը, շատ էր զգացվել և կաշվից դուրս էր գալիս երիտասարդի կյանքը փրկելու համար: Պահանջվեց վիրահատություն, որը այդ ծանր պայմաններրում բավականին դժվար էր կատարել, սակայն երևի Աստծո բարի կամքի կամ էլ ուղղակի Կալլինայի ջանքերի շնորհիվ երիտասարդի կյանքը փրկվեց: Մի ամբողջ շաբաթ պահանջվեց, որ վերջինս ուշգի գա: Արթնանալով առաջինը, որ լսվեց դա <<եղբայրս>> բառն էր: Կալլինան փորձեց հանգստացնել տղային, բայց ապարդյուն: Աղջիկը նրան հանգստացնող ներարկեց և երիտասարդը քնեց: Ավելի ուշ արթնանալով նա հարցրեց.
- Խնդրում եմ ասեք միայն մի բան` եղբայրս ողջ է?

- Հանգիստ եղեք նրա հետ ամեն ինչ կարգին է. չէ որ Դուք եք նրան փրկել: Ավելի ուշ, եթե ցանկանաք նրան կբերեմ Ձեզ մոտ, լավ?

- Շնորհակալ եմ, ուզում էի...

Երևի ուզում էր հարց տալ, սակայն ուժերը հատեցին և քնեց:
Հաջորդ առավոտ արդեն բավականին լավ էր իրեն զգում: Նրան այցելեց միայն նշված փոքր եղբայրը և այլևս ոչ ոք: Հետո պարզվեց, որ բացի փոքր եղբորից նրան այլևս ոչ ոք չէր մնացել: Հայրը շուտ էր մահացել թոքախտից, իսկ մայրը վիրավորվել էր ռազմաճակատում, երբ որպես գթության քույր ինչ-որ մի տղայի ոտքն էր վիրակապ դնելիս եղել:
Կալլինան համարյա թե ամբողջ օրն անցկացնում էր երիտասարդի մոտ. խնամում էր վերքը, իր պատրաստած կերակուրներից էր տալիս. դեռ ոչ մի հիվանդի նկատմամբ նա այդպես քնքշանքով չէր վերաբերվել:

- Դուք այնքան բարի եք իմ նկատմամբ, իսկ ես  ոչնչով չեմ կարող Ձեզ հատուցել,- ասաց մի անգամ երիտասարդը, որի անունը Գաբրիել էր:

- Ինչեր եք խոսում, սա դեռ նվազագույնն է այն բանի դիմաց ինչ անում եք Դուք և ռազմաճակատի ձեր ընկերները: Ոչ մի բան չի կարող համեմատվել այն բանի հետ, ինչը ԿՅԱՆՔ է կոչվում:

- Այնքան գեղեցիկ և իմաստուն են Ձեր խոսքերը, ես բառեր չեմ գտնում արտահայտելու իմ հիացմունքը:

- Եվ կարիք էլ չկա, Դուք լավացեք և դա կլինի Ձեր հիացմունքի արտահայտման ձևը:

- Մի խնդրանք ունեմ, եթե կարելի է ինձ անունով դիմեք:

- Դե... Իհարկե, եթե նույնը ինձ Դուք խոստանաք:

- Լավ... Ըըը... Կալլինա, այո?

- Այո, Գաբրիել: Համարյա արդեն ապաքինվել ես:

-  Արդեն ինձ բավականին լավ եմ զգում և դրա համար միայն քեզ եմ պարտական: 

- Կարող եմ հարց տալ?

- Ցանկացած հարց, ես կպատասխանեմ:

- Երեկ քեզ մոտ ինչ-որ սպա էր եկել, ես ուղղակի անհանգստանում եմ, չնայած որ իմ գործը չէ, բայց միթե արդեն գնում ես ռազմաճակատ?

- Ճիշտ ես, չեմ խաբի քեզ: Երկու օրից արդեն գնում եմ ... Էհ... այս անգամ երևի թե միանգամից հողի տակն անցնեմ, այլ ոչ թե հիվանդասենյակ` հրեշտակի ուղեկցությամբ:

- Այդպես մի ասա,ես վախենում եմ: Ամեն օր այնքան մահեր ենք տեսնում, որ չեմ կարողանում քնել: Հիմա էլ դու... ես... չեմ կարող... լսել,- աղջիկը, այլևս չկարողանալով պահել փղձուկը, վերջին երեք բառերի վրա փղձկաց և սկսեց  ամբողջ մարմնով հեկեկալ:

- Ներիր. ներիր, ներիր ինձ խնդրում եմ ես չմտածեցի, որ իմ դեմ կանգնած է մի փխրուն արարած, մի հրեշտակ, որի հետ պետք է զգույշ խոսել, որպեսզի անփութորեն չփշրվի նրա սիրտը: Ներիր ինձ խնդրում եմ, լաց մի լինիր,- միանգամից տեղից վեր թռավ Գաբրիելն ու սկսեց հանգստացնել աղջկան, ով ռազմաճակատ բառը լսելիս անգամ սարսռում էր:

- Այդ դու ինձ ներիր, ես  չպետք է նման կերպ ինձ պահեի, ուղղակի ամեն անգամ տեսնելով այս ամենը` ուզում եմ պատկերացնել, որ սա վերջին կռիվն է, վերջին մահացող երեխան, վերջին վիրավոր երիտասարդը: Եթե իմանայի, որ լինելու եմ պատերազմի վերջին զոհը, եթե ինձնից հետո ոչ մի զոհ այլևս չպահանջվեր, հենց այս պահին դաշույնը սիրտս կխրեի, միայն  թե այլևս այդ հրաշք փոքրիկների քաղցած հայացքները չտեսնեի ու իմ անզորությունը այդ ամենի նկտամամբ չզգայի:

- Երբեք ոչ մեկի շուրթերից նման անձնազոհ խոսքեր չեմ լսել, դու այս պատերազմին ավանդված փրկիչն ես, դու ավետված հրեշտակ ես... Ես ամբողջ իմ վիրավոր սրտով, ամբողջ հոգով, մարմնիս ամեն մի բջիջով, ողջ էությամբ սիրում եմ ու սիրահարված եմ քեզ: 

- Ես... 

- Ոչինչ մի ասա, ուղղակի մի գնա և ես կհասկանամ քեզ ու քո հոգին:

Կալլինան այնքան էր ապշել նման անսպասելի ու բացառիկ գեղեցիկ խոստովանությունից, որ չկարողակացավ իսկույն  խոսել ու արտահայտել իր զգացմունքները:

- Ես չեմ կարող այդքանից հետո ոչինչ չասել. միգուցե դու ուղղակի երախտիք ես իմ հանդեպ զգում և ուրիշ ոչինչ?

- Ոչ, ինչեր ես խոսում, եթե դու դա ասում ես միայն այն պատճառով, որ նույնը չես զգում, ապա ես կհասկանամ, միայն թե ասա:

- Դու սխալվում ես: Եթե դու միայն  իմ խոսքերից հետո ես հասկանում քո սերն իմ նկատմամբ, ապա ես հենց առաջին հայացքից, երբ քեզ տեսա այդպես արնաքամ ու անպաշտպան, երբ լսեցի քո հերոսական քայլի մասին, անմիջապես սիրահարվեցի: Իսկ ժամանակի հետ իմ սերն ավելի ու ավելի աճեց և երբ լսեցի, որ կրկին վերադառնալու ես այն ահավոր վայրը, այլևս ինձ չկարողացա զսպել և արտասվեցի:

- Ուրեմն իմ զգացմունքը փոխադարձ է? Ուրեմն ես կարող եմ ապրել, կռվել ու պայքարել ոչ միայն եղբորս համար, այլև քո, իմ ու մեր սիրո համար:

- Միայն թե կռվիդ , պայքարիդ ընթացքում հիշիր որ քեզ սպասում ենք մենք, հիշիր ու մտքովդ էլ չանցնի, լսում ես ինձ , ՉՀԱՆԴԳՆԵՍ մեռնել... ՉՀԱՆԴԳՆԵՍ...

- ԵՐԴՎՈՒՄ ԵՄ եղբորս, իմ, քո, մեր սիրո, երդվում եմ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ անունով, որ երբեք չեմ հանդգնի մեռնել: ԵՐԴՎՈՒՄ ԵՄ, որ ձեզ երբեք մենակ չեմ թողնի.... ԵՐԴՎՈՒՄ ԵՄ ՍԻՐԵԼԻՍ, ԵՐԴՎՈՒՄ ԵՄ ԿԱԼԼԻՆԱ...

2 comments: