Monday, August 19, 2013

Քեմբրիդջի համալսարան


Բարև բոլորին,կրկին ուզում եմ անդրադառնալ իմ շատ սիրելի թեմաներից մեկին՝բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ ծանոթությանը...Եթե ունեք երազանքներ,ապա այս վայրը կլինի ձեր երազանքների իրականացման ուղին,ուղղակի պետք է անցնել այն....իսկ ինչպիսի պայմաններում հիմա կծանոթանաք ավելի մոտիկից...
Քեմբրիդջի համալսարանը համարվում է իր անունով երկրորդը Օքսֆորդից հետո,որին արդեն բավականին մոտիկից ծանոթ ենք:Այն կառուցվել է 13-րդ դարում Օքսֆորդից փախած ուսանողների ու ուսուցիչների կողմից,որոնք որոշակի խնդիրներ են ունեցել տեղի բնակիչների հետ:Արդեն 1214 թվականից ուսանողները սովորում էին սովորական ուսումնական համակարգով,ընտրվում էր ռեկտոր և քննական համակարգ տարեվերջի համար:Ինչպես հայտնի է միջնադարում կրթություն կարելի էր ստանալ միայն հոգևոր վանքերում:Իսկ այս կրթավայրը տարբերվում էր նրանով,որ այստեղ դասավանդվում էին փիլիսոփայություն,լոգիկա,մաթեմատիկա:Համալսարանին պաշտոնական վստահություն է ընձեռել Հռոմի պապ Յոհանն 22-րդը 1318 թ.-ին,իսկ առաջին քոլեջի բացումը տեղի ունեցավ 1284 թ.-ին:
Համալսարանը իր մեջ ներառում է կենտրոնական դեպարտամենտը և 31 քոլեջներ,որոնցից 28-ում սովորում են երկու սեռերն էլ,իսկ մնացած երեքում միայն իգական սեռի ներկայացուցիչները:Իսկ այս պահին համալսարանում կա 90.000 ուսանող:
Համալսարանում ուսանողները սովորում են այնպիսի հումանիտար ընդունակություններ,որոնցից են անգլո-սաքսոնական,սկանդինավյան և կելտական մշակույթ,հնաբանություն և մարդաբանություն,ճարտարապետություն,էկոնոմիկա,աշխարհագրություն,արվեստների պատմություն,գյուղատնտեսություն,իրավունք,լեզվաբանություն և այլն:
Քեմբրիջի կարգախոսն է - լատ. Hinc lucem et pocula sacra,որը նշանակում է այստեղ մենք ստանում ենք լուսավոր և հարուստ գիտելիք:
Մինչ 20-րդ դարը ուսանողների մեջ մաթեմատիկայի բնագավառում այսպիսի բան էր տարածված,որ այն ուսանողը,որ կհանձնի քննությունը համապատասխան առարկայից ամենալավը,ստանում է ,,ծնվել է ոսկե գդալը բերանի մեջ,, տիտղոսը,ավելի միջինը՝,,արծաթե գդալով,,իսկ 3-րդ տեղում  է ,բրոնզե գդալով,, տիտղոսը:Ամենավատ հանձնած ուսանողին փոխկանցլերը տալիս էր փայտե գդալ:Ամենահետաքրքիրն այն է,որ ամեն տարի գդալի չափսերը մեծանում էին:Սակայն  այս ավանդույթը 1909 թ.-ին դուրս եկավ,քանի որ գդալը հասել էր հսկայական չափսերի:
Իսկ 2007 թ.-ին քեմբրիջյան գիտնականները ստեղծեցին համալսարանի զինանշանը բազում բարակ ԴՆԹ-ի մոլեկուլներից,որոնք օժտված էին ֆոսֆորային հատկություններով:Այս հրաշքը ստանալու համար նրանց օգնեց մեծագույն տեխնիկան,որը թույլ էր տալիս փոխակերպել կենդանի նյութի մանր մասնիկները,առանց այն վնասելու:

Ահա ,թե ինչպես են սիրում և գնահատում ուսուցանողները իրենց Alma Mater-ը:
Նյութը թարգմանված է ռուսերենից:

No comments:

Post a Comment