Thursday, August 29, 2013

Իմ ստեղծագործություններից(մաս1-ին)

                                                   Սկզբից միացնում ենք երաժշտությունը ու կարդում!
            

 Փոխիր թեման...

                                                                                               Անցիր կողքովս.չէ որ ես քեզ չեմ ցավեցնի....քայլերդ ուղղում ես դեպի ինձ,նշանակում է,որ դեռ չես մոռացել դեպի ինձ բերող փոքրիկ,փշփշոտ կածանի տեղը...օ՜...կոշիկներդ նոր են?....չէի սպասում ,որ կասեմ,բաց ինձ դուր է գալիս դրանց գույնը...Հոգյակս ինչքան ես փոխվել,բայց գիտեմ,որ հոգիդ նույնն է դեռ....Ինչ է,նոր ձևով ես հարդարել մազերդ?.....սազում է,բայց խորթ է,հասկանում ես?.......
Մի երկար հոգոց հանեցի ու բացեցի աչքերս...երևի իմաստը դրա նրանում է ,որ փակ աչքերով ավելին ես տեսնում,զգում...շրջապատը խորթ էր,անհարազատ,հոգիս շարժում էր ուզում,իսկ շուրջս անշարժ էր,քարացած,..Ուզում էի գոռալ,որ այսքան ժամանակ գաղտնիք չեմ եղել,ախր ցավոտ է եղել...Միանգամից դող զգացի ամբողջ մարմնովս,հապշտապ նրա նվիրած ծաղկավոր շարֆը նետեցի պարանոցիս ու դուրս թռա տանից,տարօրինակ է,բայց գետնին ոտքերս շատ փափուկ էին թվում,..օ՜...զարմանալի չէ.ես հողաթափերով էի դուրս եկել...երազս ոնց որ երևում է շատ ուժեղ ազդեցություն էր թողել:Շարունակեցի քայլել,որևի էլի կքայլեի,եթե ձյուն չգար,իսկ ես չափազանց բարակ էի հագել:
Եթե որևէ գրող փորձեր նկարարգրել իմ տեսքը,կասեր,որ նրա նուրբ իրանի վրա ընկած էր թեթև և երկնագույն զգեստ,որը ընդգծում էր նրա հասարակ և համեստ լինելու մեծ կարողությունները ...Իսկ դեմքի վրա երևում էին անքնությունից գոյացած փոսիկներ,որոնք ընդգծվում էր երկար թերթերունքներով.դրանք ծածկվել էին ձյունով...արտևանունքներ ընդգծված էին այնքան նուրբ,շուրթերը ցրտից կծկվել էին,իսկ դեմքը մեռելային գույն էր ստացել,քայլում էր հուշիկ քայլերով ու աչքերն էին դառնում տամուկ:
Երևի գրողի նմանօրինակ նկարագրությունից հետո կարելի է պատկերացնել այդ օրիորդին,որի ներաշխարհը թափանցելը այնքան դժվար էր,բայց նրա մոտ ստացվեց:Իսկ օրիորդը,որը այդ օրը սովորականից ավելի տխուր էր,ուղղակի խնդրում էր,որ փոխենք թեման......չէ որ դա ցավոտ է:
Թիթեռներ....Փոխիր թեման.... - թիթեռներ , պոկված , հուշերից
Ծովից պոկված կապույտ թիթեռ,ինձ հյուր եկավ մի գիշեր,Երգեց երգը որբ սրտի,Երգեց աղջիկն այն տխրադեմ,
-Նա մի գիշեր հենց այնպես թողեց ինձնից հեռացավ,ու իմ սերը մոռացավ,
Այսպես երգում էր թիթեռը իր հին ու նոր վերքերը,
Սերը թախիծ էր թվում,սերը տանջանք էր թվում,երբ իր բերանից էր հնչում,
Ինձ հարազատ էր թվում պատմությունը այդ թախծոտ,որ ո՛չ սեր էր,ո՛չ կարոտ,
Այլ խաբկանք էր մեծ սիրու,այլ անուրջ էր երջանիկ լինելու,
Թիթեռն ահա ավարտեց,երգը երգեց,վերջացրեց,
Նայեց տխուր աչքերով,աչքերն ինձ շատ հարազատ,
Սեր էին հուշում մոռացված,սեր,որ հենց այնպես թողեցի,
Ու հիմա էլ կարծես ճանաչեցի...........
Անցել էր երկու տարի.....
Թիթեռ,թիթեռ,թիթեռներ,
Եկեք,տարեք սերը մեր,
Որ չլինի շատ ցավոտ,
Երբ կթողնեմ սիրտս ձեզ մոտ:

Հուսով եմ դուր եկավ.............խոստանում եմ գրել նաև այլ հեղինակային ստեղծագործություններ.....

No comments:

Post a Comment