Friday, August 30, 2013

Рядом нет ты

     
                                                                                                    Когда мне бывает одиноко,
Когда мне грустно,
Когда рядом нет ты,
Когда не могу дышать, говорить,
Видеть и чувствовать,
Мне бывает так трудно, так сложно.
Нет ничего, что сможет мне успокаивать.
Я стараюсь думать о тебе, о твоих глазах,
О моей необычной и вообразительной любви.
Ведь ты не знаешь обо мне, 
Не знаешь, что есть душа, которая любит тебя больше себя,
Из-за всех сил, которая независимая и сможет звёзды достать С небес, делает для тебя всё возможное и невозможное.
                                                                                                      Ведь ты не понимаешь, что я чувствую по-настояшему,
Даже не представляешь, как мне одиноко без тебя.
Ты флиртуешь с кем попало, влюбляешься кого хочешь,
А ведь даже не смотришь на мою сторону, всегда говоришь:
" Эй, дурочка, ведь ты для меня много значешь."
А я в это время хочу сказать тебе:
" Эй, дурак, не понимаешь что ли, я хочу слушать не те слова. Хоть раз скажи-
ЛЮБЛЮ ТЕБЯ!!!"




Конечно, знаю я, что ты вовсе не дурак, о я вовсе не дурочка...
Нет, знаешь я дурочка или хуже, потому что люблю именно тебя и за это почти НЕНАВИЖУ себя.

Ведь ты даже не подазриваешь о моих чувствах: 
Ты что слепой болван что ли?
Нет ты выше всего, ты солнце моё, я - это вся ты, a ты - даже НЕ МОЯ...
Ведь такая любовь невозможно, ведь вообразительная любовь ЗАПРЕТНО...

                                                            
                                                                                             


                                             
Надеюсь вам понравилось...        

Thursday, August 29, 2013

Իմ ստեղծագործություններից(մաս1-ին)

                                                   Սկզբից միացնում ենք երաժշտությունը ու կարդում!
            

 Փոխիր թեման...

                                                                                               Անցիր կողքովս.չէ որ ես քեզ չեմ ցավեցնի....քայլերդ ուղղում ես դեպի ինձ,նշանակում է,որ դեռ չես մոռացել դեպի ինձ բերող փոքրիկ,փշփշոտ կածանի տեղը...օ՜...կոշիկներդ նոր են?....չէի սպասում ,որ կասեմ,բաց ինձ դուր է գալիս դրանց գույնը...Հոգյակս ինչքան ես փոխվել,բայց գիտեմ,որ հոգիդ նույնն է դեռ....Ինչ է,նոր ձևով ես հարդարել մազերդ?.....սազում է,բայց խորթ է,հասկանում ես?.......
Մի երկար հոգոց հանեցի ու բացեցի աչքերս...երևի իմաստը դրա նրանում է ,որ փակ աչքերով ավելին ես տեսնում,զգում...շրջապատը խորթ էր,անհարազատ,հոգիս շարժում էր ուզում,իսկ շուրջս անշարժ էր,քարացած,..Ուզում էի գոռալ,որ այսքան ժամանակ գաղտնիք չեմ եղել,ախր ցավոտ է եղել...Միանգամից դող զգացի ամբողջ մարմնովս,հապշտապ նրա նվիրած ծաղկավոր շարֆը նետեցի պարանոցիս ու դուրս թռա տանից,տարօրինակ է,բայց գետնին ոտքերս շատ փափուկ էին թվում,..օ՜...զարմանալի չէ.ես հողաթափերով էի դուրս եկել...երազս ոնց որ երևում է շատ ուժեղ ազդեցություն էր թողել:Շարունակեցի քայլել,որևի էլի կքայլեի,եթե ձյուն չգար,իսկ ես չափազանց բարակ էի հագել:
Եթե որևէ գրող փորձեր նկարարգրել իմ տեսքը,կասեր,որ նրա նուրբ իրանի վրա ընկած էր թեթև և երկնագույն զգեստ,որը ընդգծում էր նրա հասարակ և համեստ լինելու մեծ կարողությունները ...Իսկ դեմքի վրա երևում էին անքնությունից գոյացած փոսիկներ,որոնք ընդգծվում էր երկար թերթերունքներով.դրանք ծածկվել էին ձյունով...արտևանունքներ ընդգծված էին այնքան նուրբ,շուրթերը ցրտից կծկվել էին,իսկ դեմքը մեռելային գույն էր ստացել,քայլում էր հուշիկ քայլերով ու աչքերն էին դառնում տամուկ:
Երևի գրողի նմանօրինակ նկարագրությունից հետո կարելի է պատկերացնել այդ օրիորդին,որի ներաշխարհը թափանցելը այնքան դժվար էր,բայց նրա մոտ ստացվեց:Իսկ օրիորդը,որը այդ օրը սովորականից ավելի տխուր էր,ուղղակի խնդրում էր,որ փոխենք թեման......չէ որ դա ցավոտ է:
Թիթեռներ....Փոխիր թեման.... - թիթեռներ , պոկված , հուշերից
Ծովից պոկված կապույտ թիթեռ,ինձ հյուր եկավ մի գիշեր,Երգեց երգը որբ սրտի,Երգեց աղջիկն այն տխրադեմ,
-Նա մի գիշեր հենց այնպես թողեց ինձնից հեռացավ,ու իմ սերը մոռացավ,
Այսպես երգում էր թիթեռը իր հին ու նոր վերքերը,
Սերը թախիծ էր թվում,սերը տանջանք էր թվում,երբ իր բերանից էր հնչում,
Ինձ հարազատ էր թվում պատմությունը այդ թախծոտ,որ ո՛չ սեր էր,ո՛չ կարոտ,
Այլ խաբկանք էր մեծ սիրու,այլ անուրջ էր երջանիկ լինելու,
Թիթեռն ահա ավարտեց,երգը երգեց,վերջացրեց,
Նայեց տխուր աչքերով,աչքերն ինձ շատ հարազատ,
Սեր էին հուշում մոռացված,սեր,որ հենց այնպես թողեցի,
Ու հիմա էլ կարծես ճանաչեցի...........
Անցել էր երկու տարի.....
Թիթեռ,թիթեռ,թիթեռներ,
Եկեք,տարեք սերը մեր,
Որ չլինի շատ ցավոտ,
Երբ կթողնեմ սիրտս ձեզ մոտ:

Հուսով եմ դուր եկավ.............խոստանում եմ գրել նաև այլ հեղինակային ստեղծագործություններ.....

Monday, August 26, 2013

Կարոտից խելառը (Մաս 2-րդ)


Անցել էր արդեն երկու շաբաթ այն օրից, ինչ Գաբրիելը վերադարձել էր ճամբար: Այդ օրից ի վեր Կալլինան ամբողջովին փոխվել էր. ամբողջ օրն անցկացնում էր հիվանդների կողքին, համարյա թե չէր սնվում և գնալով ավելի ու ավելի էր հյուծվում: Նա ուղղակի ուզում էր իրեն զբաղեցնելով չմտածել Գաբրիելի մասին, սակայն չէր ստացվում: Կալլինան այս կյանքում միայն մի հիվանդ մայր ուներ և մի սեր. այլևս ոչինչ: Իր պնդմամբ Գաբրիելի փոքր եղբայրը տեղափոխվել էր իր փոքրիկ բնակարանը: Աղջիկը մեծ հոգատարությամբ էր վարվում տղայի հետ, իսկ Կալլինայի մայրն արդեն այնքան էր կապվել փոքրիկի հետ, որ այլևս չէր պատկերացնում իր կյանքն առանց նրա:Այսպես ապրեցին ևս մի ամիս: Գաբրիելից անընդհատ նամակներ էին գալիս, որտեղ միշտ ասվում էր, որ ինքը ողջ և առողջ է, որ կարոտում ու սիրում է նրանց, և այլն... Կալլինային արդեն թվում էր, թե իրեն խաբում է, քանի որ միշտ ասում էր, որ լավ է: Նա մտածում էր, որ այդպես է ասում, որ ինքը չանհանգստանա և ուզում էր իր աչքով տեսնել, որպեսզի գիշերը կարողանար հանգիստ քնել:

....Այդ օրը հիվանդանոց բերվել էին շատ վիրավորներ. ասում էին, թե անակընկալ հարձակում է տեղի ունեցել և շատերն են զոհվել: Հակառակի նման Գաբրիելից երկու օր է ինչ նամակ չէր եկել . Կալլինան գունատ շրջում էր պալատից պալատ և ամեն անգամ վախվխելով բաց էր անում դուռը և երբ տեսնում էր, որ իր սիրեցյալի շունչն անգամ այդտեղ չկա, հանգստանում էր. երբեք այդքան շատ չէր ցանկացել չտեսնել Գաբրիելին: Մի ամբողջ ամիս նա երազում էր գոնե մեկ անգամ երազում տեսնել նրան, բայց այժմ ավելի քան երջանիկ էր, որ չէր տեսնում:
Հանկարծ հիվանդանոցի ծայրից լսվեց հարազատ մեկի ձայնը. Գաբրիելն էր: միանգամից շրջվեց և չկարողանալով գեթ մի բառ ասել  վազեց և ընկավ տղայի գիրկը.

- Դու եկար, ողջ և առողջ, ինչպես և գրում էիր, չնայած որ չէի հավատում: Անխիղճ, ինչու չէիր գրում? երկու օր է, ինչ քեզնից տեղեկություն չունեմ: Նիհարել ես, շատ ես նիհարել, ես հիմա...,- առան թողնելու մի բառ ասել, կարծես պոռթկաց Կալլինան և ասեց այն ամենն, ինչ այսքան ժամանակ չէր ասել:

- Հանգստացիր, սիրելիս, թող մի բառ ասեմ, թող խոսեմ,- վերջապես խոսեց Գաբրիելը ` միևնույն ժամանակ պինդ գրկելով աղջկա բարակ և գեղեցիկ իրանը:

- Խոսիր, որովհետև ես կարոտ եմ քո ձայնին, կարոտ եմ քո գեղեցիկ խոսքերին: Կարոտել եմ քեզ:

- Ես քեզ ավելի շատ եմ կարոտել և չես էլ պատկերացնի, թե ինչքան, բայց դրա մասին հետո կխոսենք: Ինչպես գիտես այսօր մեզ վրա անսպասելի հարձակում են գործել և ընկերս ծանր վիրավորվել է: 

- Նա է?

- Այո: Օ,Աստված իմ, ինչ ծանր է վիճակը:

- Կալլինա, արի այստեղ, շտապ վիրահատության կարիք կա,- կանչեց հարևան սենյակից ավագ բուժքուրերից մեկը:

- Դե ես հիմա պետք է գնամ, դու մի անհանգստացիր, մենք կփրկենք նրան, ես քեզ խոստանում եմ,- հանգստացրեց տղային և մի տաք համբույր դրոշմեց նրա ` ցրտից կապտած շուրթերին:

Գաբրիելի ընկերն, իրոք որ, վատ վիճակում էր. Կալլինային անգամ թվում էր, թե նա չի փրկվի, սակայն բարեբախտաբար Դանիելի (այդպես էր ընկերոջ անունը) կյանքը փրկվեց: Թե ինչքան մեծ էր Գաբրիելի երջանկությունը, աննկարագրելի է: Մի քանի օրից Դանիելն ուշքի եկավ և շրջապատվեց Կալլինայի անսահման հոգատարությամբ: Վերջինս վերաբերվում էր նրան այնպես, ինչպես սեփական եղբորը:

- Շնորհակալ եմ Ձեզ, Դուք շատ բարի եք եղել իմ նկատմամբ,- ասաց մի անգամ Դանիելը, երբ արդեն բավականին լավ էր զգում իրեն, որ ռազմաճակատ վերադառնար:

- Ամեն ինչ կարգին է, Դուք Գաբրիելի ընկերն եք ` այսինքն իմ եղբայրը:

<<Եղբայր>> բառից Դանիելը դեմքի գույնը փոխեց, բայց դուռն արդեն բացվել էր և ներս էր մտել Գաբրիելը:

- Դե, եղբայրս, պատրաստ ես?

- Հիմա եք գնում,- անհանգստացավ Կալլինան:

- Այո, սիրելիս, արդեն ժամանակն է:

- Գաբրիել, գիտեմ որ այն ինչ ասելու եմ քեզ դուր չի գա, բայց ես իմացել եմ, որ այնտեղ` ճամբարում, առաջին օգնության կարիք է լինում, և ես մտածեցի, որ...

- Կալլինա...

- Ոչ, թող վերջացնեմ...

- Ես արդեն գիտեմ, թե ինչ ես ասելու, և դու էլ գիտես իմ պատասխանը: Հասկացիր, ես ուզում եմ քեզ ամեն օր տեսնել իմ կողքին, բայց չեմ կարող եսասեր լինել և հանուն իմ ցանկությունների քո կյանքը վտանգել:

- Բայց դա միայն քեզ համար չէ, ես ուզում եմ այնտեղ գտնվել: Այդպես և ինձ օգտակար կզգամ, և քեզ հետ կլինեմ ու ամեն վայրկյան քո կյանքի համար չեմ վախենա:

Դանիելը աղջկա քաջության վրա ապշել էր. ինքն էլ էր հոգու խորքում ցանկանում, որ ամեն օր տեսնի Կալլինային, բայց հասկանում էր, որ դրանով աղջկա կյանքն է վտանգվելու: Այնուհանդերձ, չկարողացավ չխառնվել.

- Ներիր, Գաբրիել, որ խառնվում եմ...

- Իհարկե, խոսիր,- զիջեց Գաբրիելը:

- Եթե Կալլինան ցանկանում է որպես գթության քույր աշխատել, ապա կարող ենք խնդրել հրամանատարին, որ աղջկան կռվի դաշտ չուղարկի: Կալլինան կարող է մնալ վրանում, այնտեղ բուժել իր հիվանդներին և այնտեղից դուրս չգալ, այնպես չէ?,- հարցական հայացքով նայելով Կալլինային` հարցրեց Դանիելը:

Աղջկան թվում էր այնքան մոտ իր երազանքը, որ աչքերն ուղղակի փայլում էին:

- Լավ, եթե հրամանատարը կարողանա օգնել, ես համաձայն եմ,- վերջապես ընկրկեց Գաբրիելը:

Կալլինան շատ ուրախ էր. նա գրեթե համոզված էր, որ ամեն ինչ իր ուզածով է լինելու. նա չէր սխալվում: Հրամանատարի հետ խոսելուց հետո ամեն ինչ պարզ դարձավ, և երկու օրից արդեն Կալլինային տեղափոխելու էին այն նույն ճամբարը, որտեղ կռվում էին Գաբրիելն ու Դանիելը: Ինչ վերաբերում է Կալլինայի մորը. նա սկզբում կտրականապես մերժեց դստեր որոշումը. բայց հետո ի վերջո զիջեց ` խոստանալով խնամել փոքրիկ Գուրգենին (Գաբրիելի եղբորը):

.... Ինչպես և նկարագրում էր Գաբրիելը, ռազմաճակատում տիրում էր սարսափելի վիճակ, ուստի Կալլինան միանգամից անցավ գործի: Նա այնքան հոգատար վերաբերմունք էր ցուցաբերում վիրավորներին, որ շատերին անգամ մեղադրելու չէր լինի, եթե նրանք սիրահարվեին աղջկան, սակայն մենք գիտենք իրականում, թե ում էր պատկանում աղջկա սիրտն իրականում, բայց... Այս բայցը ընդհանրապես կասկածի տակ չի դնում Կալլինայի սերն ու անսահման նվիրվածությունը Գաբրիելի նկատմամբ:

Շատերը կերազեին մի այդպիսի սիրո մասին, այնպիսի սեր, որի ազդեցությունն այնքան մեծ է, որ թեկուզև հանուն այդ սիրո արժի կռվել, արժի հազար անգամ վիրավորվել ու բուժվել նրա քնքուշ ձեռքերի շնորհիվ, բուժվել նրա սիրո շնորհիվ. այդ սիրո համար արժե անգամ մեռնել...

Այդ սերը, Կալլինայի ներկայությունը ուժ էին տալիս Գաբրիելին կռվելու, պայքարելու իր հայրենիքի անկախության համար:



...ՊԱՏԵՐԱԶՄ... Պատերազմի պատճառած ամենածանր վնասը սովն ու համաճարակն էր: Մարդիկ ուղղակիորեն սովից հիվանդանում էին` տիֆով, մալարիայով և նման վարակիչ ու սարսափելի հիվանդություններով և մեռնում էին իրար ետևից` կուտակվելով ու կազմելով մի հսկայական բուրգ ` մեռած հոգիներից զմռսված:
Մի բարի հրեշտակի, <<մեծահոգի Աստծո>>, թե ուղղակի սովորական մաքրության ու զգուշության շնորհիվ այս ամենից և ոչ մեկին չհանդիպեցին մեր հերոսները....

- Կալլինա,- լսվեց դրսից կանչող Դանիելի ձայնը: Ձայնի մեջ ոչ մի անհանգիստ եղանակ չէր զգացվում, բայց Կալլինան ինչպես միշտ անհանգստանում էր:

- Ինչ է պատահել?

- Ոչինչ, ինչու գունատվեցիր այդպես?,- զարմացավ Դանիելը:

- Ուղղակի հասկանում ես, երբ Գաբրիելից բացի ինչ-որ մեկն է ինձ կանչում, ես արդեն անհանգստանում եմ, թե հանկարծ նրան բան է պատահել, նա լավ է չէ?

- Հանգստացիր, նա լավ է, ավելի քան երբևէ: Այդ ես ինձ այսօր վատ եմ զգում: Գլուխս առավոտից ցավում է, իսկ այսոր քթիցս արյուն եկավ:

- Ներիր ինձ, ինչ? արյուն?Ես հենց հիմա քեզ կստուգեմ արի այստեղ,- անհանգստացավ Կալլինան:

Զննելով տղային` նա ասաց, որ ուղղակի վատ սնվելուց է, որ անհանգստանալու կարիք չկա: Նշանակեց մի քանի դեղեր և արդեն պատրաստվում էր հրաժեշտ տալ Դանիելին, երբ վերջինս որոշեց հանկարծակիորեն բորբոքվել.

- Այդ ինչպես է, որ Գաբրիելի հանդեպ այդքան ուշադիր ես, եթե այս դեպքը նրա հետ պատահեր, դու էլի այդպես կարձագանքեիր?

- Դանիել, ես...

- Թող վերջացնեմ միտքս: Դու այստեղ եկար հիմնականում իմ շնորհիվ, դու այստեղ հիմնականում ինձ հետ ես անցկացնում, քան Գաբրիելի, որովհետև նա անգամ իր ազատ ժամանակն է նախընտրում ռազմաճակատում անցկացնել, քան քեզ հետ, բայց քեզ առաջվանից ավելի հետաքրքրում է նրա առողջությունը, քան իմ կամ ուրիշների: Եթե դու այստեղ եկել ես սիրախաղի, ապա մենք այստեղ հայրենիք ենք պաշտպանում!

Վերջին բառը դեռ չէր ավարտել, երբ մի սուր ապտակ իջավ նրա դեմքին. սպասված ապտակ: Դրանից Դանիելն ավելի կատաղեց, բայց փորձեց իրեն զսպել և դուրս նետել Կալլինայի վրանից: Վերջինս ուղղակի ապշած էր մնացել Դանիելի այդ անսպասելի պահվածքից: Նա որոշեց դրան ուշադրություն չդարձնել. չփչացնել Գաբրիելի ընկերությունը այդ անպատկառ տղայի հետ, միգուցե նաև իր ընկերությունը... Աղջկա մտքով անգամ սարսափելի էր անցկացնել, որ միգուցե Դանիելը խանդից դրդված է այդպես խոսել, որ միգուցե տղան անհույս սիրահարված է իրեն... 

Այդ դեպքից անցել էր մի քանի օր: Կալլինան իրեն պահում էր սովորականի նման, բայց աշխատում էր շփում չունենալ Դանիելի հետ: 

... Օրը երկուշաբթի էր, անձրևային: Անսպասելիորեն կռիվը դադարել էր և կարելի էր գոնե մի փոքր հանգստանալ: Գաբրիելն ու Կալլինան էլ մի այդպիսի հնարավորության էին սպասում:

- Այնքան լավ կլիներ, եթե այս անավարտ կռիվն այսպես էլ վերջանար,- ասում էր Կալլինան` Գաբրիելին գրկած:
- Լավ կլիներ, եթե հաղթանակով վերջանար:

-Գաբրիել,- ներս մտավ սպաներից մեկն ու դիմեց տղային:

- Այո, պարոն, ինչ-որ բան այն չէ?

- Ոչ, բարեբախտաբար ամեն ինչ դեռ կարգին է, ուզում էի հարցնել ` մտածեցիր իմ առաջարկի մասին?

- Այո, սեռ, ես, իհարկե, շատ շնորհակալ եմ, բայց ես մերժում եմ Ձեր առաջարկը:

- Մի փոքր էլ մտածիր, այդպիսի հնարավորություն շատ քչերին է տրվում:

- Շնորհակալ եմ, սեռ, ամեն ինչի համար, բայց ես վստահ եմ իմ որոշման մեջ և այն չեմ փոխի:

Կալլինան ուղղակի հետևում էր խոսակցությանը և ոչինչ չէր հասկանում: Աննկատելի կերպով ներս էր մտել նաև Դանիելը, ով պարզվում է ` տեղյակ էր խոսակցության նյութին:

- Դու ինչ է լրիվ խելագարվել ես, ընկեր,- անդրադարձավ ընկերոջը Դանիելը, երբ սպան արդեն հեռացել էր:

- Ոչ, իհարկե, ես վստահ եմ իմ որոշման մեջ:

- Ինչ-որ մեկն ինձ կասի, թե ինչ է կատարվում և ինչ առաջարկի մասին է խոսքը?,- այլևս չդիմացավ Կալլինան:

- Պարտադիր չէ, որ դու իմանաս, սիրելիս:

- Իսկ ինչու պարտադիր չէ, թող իմանա, թե ինչից ես հրաժարվում հանուն ինչի, հանուն այն բանի, որ մեզ հետ այսպես շան նման վարվեն?

- Այդպես մի խոսիր, ոչ ոք ոչնչում մեղավոր չէ, իսկ քանի որ այսպիսի ժամանակներում ենք ապրում, ապա պետք է ընդունենք ճակատագրի մարտահրավերները:

- Դու միայն փիլիսոփայել գիտես: Շատերը զոհվեցին` մեր ընկերները, շատերը մեռան սովից, տարատեսակ դաժան հիվանդություններից, իսկ դու այստեղ ինչ-որ գաղափարներից ես խոսում: Ես ինքս անգամ կարող էի մեռնել, եթե չլիներ քո այդ հրեշտականման սիրեցյալը:

Կալլինան ամբողջ մարմնով դողաց, սակայն փորձեց իրեն հանգիստ պահել, որը սակայն շատ դժվար էր ստացվում, ավելի ճիշտ չէր էլ ստացվում: Սակայն Դանիելը չընդհատեց իր միտքը.

- Ասա սիրելիիդ, թե ինչից ես հրաժարվում, ասա նրան...

- Լռիր, Դանիել, դա քեզ չի վերաբերում:

- Ախ այդպես, եթե դու չասես, ես կասեմ, ուրեմն լսիր,- Դանիելին լռեցնելը սարսափելի դժվար էր. անհնարին,- քո սիրելին հրաժարվում է ամուսնանալ քեզ հետ ու հնարավորություն ստանալ փախչել քեզ հետ ու երջանիկ կյանք վարել հեռվում` հեռու այս դժոխքից:

- Ես համոզված եմ, որ դու ուղղակի բարբաջում ես,- վերջապես խոսեց Կալլինան,- Գաբրիել, խոսիր, խնդրում եմ:

 - Դե, Գաբրիել,- Դանիելին հենց այսպիսի մի բան էր պետք հարձակումը վերջնականապես հաղթանակով պսակելու համար:

- Լռիր, ես քեզ ամեն ինչ կասեմ, Կալլինա, ինձ ու քեզ տեսնելով, տեսնելով մեր սերն ու հոգատարությունը միմյանց նկատմամբ` այն սպան առաջարկել էր մեզ անցկացնել սահմանը և այնտեղ ` հեռվում, մեր կյանքը սկսել: Հետո մեզ կմիանային նաև եղբայրս ու մայրդ, բայց ես չեմ կարող այնքան փոքրոգի լինել, որ թողնեմ ընկերներիս` իմ եղբայրներին, այդ թվում և քեզ ` Դանիել, թողնել ու փախչել սեփական երջանկության համար: Թողնել ՀԱՅՐԵՆԻՔՍ ու փախչել... Այդ ուղղակի անկարելի է. այնուհետև ես երջանիկ լինել չեմ կարող. այնուհետև ես այլևս չեմ լինի. այդուհետ ես կնախընտրեմ մեռնել...

- Այլևս մի խոսիր, սիրելիս, ես ինքս թույլ չէի տա քեզ այդպես վարվել, ես այդժամ քեզ չէի սիրի այնքան , որքան հիմա: Եթե դու ընկերներիդ, եթե քո հողն ու հայրենիքը դու գերադասում ես մարդուս համար ամենացանկալի բանից, եթե դու նախընտրում ես հրեղեն գնդակի համբույրը կրծքիդ, քան թե սիրածդ կնոջ համբույրը շուրթերիդ, ուրեմն, իմացիր, որ ես միշտ քեզ հետ եմ, որ դու արեցիր անհնարինն ու իմ սիրտը հավետ գողացար քո քաջությամբ:

Գաբրիելն այլևս չկարողացավ այդքան գեղեցիկ բառերից հետո մի խոսք անգամ արտասանել, իսկ Դանիելն, ուղղակի զայրութից կարմրած, դուրս նետվեց վրանից: Այդ երեկո նա որոշեց այցելել Կալլինային և հանդգնել այս անգամ ուրիշ առաջարկով: Երբ նա ներս մտավ Կալլինան գամվեց իր տեղում, սպասեց, որ Դանիելը խոսի, որ շուտ գնա:

- Կարծես զարմացած չես, որ ինձ տեսնում ես այստեղ, այնպես չէ?

- Ինչ ես ուզում? Ասա շուտ և գնա:

- Ախ, եթե իմանայիր: Լավ, լսիր ինձ, հիմար աղջիկ, մի քանի ժամ առաջ ինչ ասել ու լսել ես, փորձիր մի պահ մոռանալ: Քեզ կամ նրա վրա այդ հայրենիքը թքած ունի. մարդս այս օրերին պետք է միայն իր մասին մտածի: Փոխիր միտքդ, հեռացիր այս դժոխքից: Դու այն ծաղիկն ես, որը չպետք է քարերի ու փամփուշտների մեջ առանց ջուր վայրիանա:

- Դանիել, փորձիր հանգստանալ, ես մեկ է իմ որոշումը չեմ փոխելու:

- Լսիր ինձ, արի փախչենք միասին. Գաբրիելը մեզ պետք չէ. միայն ես  ու դու: Ես չեմ ների ինձ, եթե դու իմը չլինես, ես...

- Լռիր, լռիր, լռիր, խնդրում եմ...

- Ոչ, ես կասեմ, որովհետև ես քեզ սիրում եմ ու հանուն քեզ ամեն ինչի պատրաստ եմ: Ես երբեմն ատում եմ ինձ այս սիրո համար, որովհետև ես պատրաստ եմ հանուն քեզ, հանում մեր սիրո լքել ՀԱՅՐԵՆԻՔՍ, դավաճանել իմ այն ընկերոջը, ով կյանքը չի խնայել ինձ համար , ես պատրաստ եմ այդ քայլերին, իսկ Գաբրիելը ` ՈՉ: Նա հանուն քո անվտանգության ոչնչի չի գնում, հանուն քեզ ոչինչ չի զոհում, իսկ տես, թե ես ինչքան զոհեր եմ տալիս հանուն մի աղջկա, ով իրեն անարժանի է զոհաբերում, և ինչի համար?

- Լռիր, լռիր: Կամ դու ուղղակի մի հիմար, ապուշ արարած ես, ում ես չեմ ճանաչել սկզբից, կամ դու ուղղակի մոլորվել ես, և հասկացիր, անգամ դրան փրկություն կա, դու հետո կզղջաս քո այս խոսքերի համար և ես գիտեմ, որ հոգու խորքում դու այն լավ ու բարի տղան ես, ով ինձ քրոջ պես էր ընդունում...

- Ես երբեք էլ քեզ քրոջ պես չեմ ընդունել: Ես հենց առաջին հայացքից սիրահարվել եմ քեզ, բայց քո աչքերը կույր էին դա նկատելու ու հասկանալու համար, դու...

- Լռիր, այլևս չեմ ուզում քեզ լսել, ես սիրում եմ Գաբրիելին և ամեն օրվա հետ ուժեղանում է իմ սերը նրա նկատմամբ, եթե, իհարկե, հնարավոր է այդքան սիրել... Հեռացիր ու չփորձես այլևս ինձ հետ հանդիպումներ փնտրել, այսուհետև դու ինձ հարազատ մարդ չես, գնա, ասում եմ հեռացիր ու մի նայիր ինձ քո այդ մեղադրական աչքերով, գնա ու այդպես միայն ինքդ քեզ վրա նայիր, գնա և ուղղվիր քանի շատ ուշ չէ, գնա, Դանիել, հեռացիր...

Այդ տաք խոսակցության պահին Կալլինան չէր նկատել, ավելի ճիշտ չէր էլ հասկացել, որ ևս մեկը կա, ով լսել է իրենց ու Դանիելի հետ մեկտեղ հեռացել վրանից:

                            ( շարունակելի...) 
                             



Ֆրանսիական մշակույթը

Ֆրանսիական ժողովրդի մշակույթը,ընկնել է աշխարհագրական և բազում պատմական իրադարձությունների  ազդեցության տակ:Ֆրանսիան ամբողջությամբ և Փարիզը լիովին խաղում էին մեծ դեր,հանդիսանում էին էլիտար հասարակության և դեկորատիվ արվեստի կենտրոնը՝սկսած 17-րդ դարից:Եվ դերը անընդհատ բարձրանում էր,ինչպես քաղաքական,հասարակական և զինվորական բնագավառներինը Փարիզում:

                                                 Լեզուն.....

Գրականական լեզվի ձգտումը դրված է ֆրանսիական ակադեմիայի կողմից՝որպես պաշտոնական ստանդարտ:Չնայած իհարկե այն չի հանդիասանում որպես պարտադիր լեզու,երբեմն նույնիսկ մոռացության էր մատնվում քաղաքագետների կողմից:
Ֆրանսիայում շատ բարբառներ կան:Դրանցից մի քանիսը,օրինակ բրետոնականը և էլզասականը,շատ են տարբերվում պաշտոնական լեզվից:
Ֆրանսիական սահամանադրության ուղղումներով 2008թ.-ի հուլիսից բարբառները պաշտոնականացվեցին:

                                                    Կրոնը.....

Ֆրանսիա-աշխարհիկ հանրապետություն ազատ մտքերով և հավատով:Այդ սկզբունքները դրված էին դեռևս Մարդու և քաղաքացու  իրավունքների դեկլարացիրայով,որն ընդունվել է 1789թ.-ին Մեծ ֆրանսիական հեղափոխության ժամանակ:Իր մասը ներդրել է նաև եկեղեցիների բաժանման օրենքը և պետությունը 1905թ.-ից:
2007 թ.-ին անցկացված հարցումներով ֆրանսիացիների 51 տոկոսը կաթոլիկներ են,31 տոկոսը աթեիստների,4 տոկոսը իսլամի հետևողները,իսկ 1 տոկոսը հրեաներ:

                                                Կրթությունը.....

Ֆրանսիական կրթության համակարգը բաժանվում է էտապների.
.սկզբնական կրթություն
.միջնակարգ կրթություն
.բարձրագույն կրթություն
Սկզբանական և միջնակարգ կրթությունները հիմնականում հասարակայնացված են,ինչը չենք կարող ասել բարձրագույնի մասին,որտեղ կան և հասարակական և առանձին էլեմենտներ:Միջնակարգ կրթությունը ավարտողները քննություն են հանձնում,որի արդյունքներից  է կախված նրանց ապագա կրթությունը:2009 թ.-ին անցկացածների թիվը կազմեց 74,6 տոկոս:
2007 թ.-ին պետական ծախսերը կրթության վրա կազմեց ՀՆԱ-ի 5.39 տոկոսը:

                                                 Մոդան.....

Փարիզ-մոդան և դիզայնը կառավարող կենտրոն:Համեմատած Նյու-Յորքի,Լոնդոնի,Միլանի հետ Փարիզը շատ հայտնի ցուցադրումների կենտրոն է:Փարիզում շատ մոդայի տներ ունեն իրենց շտաբները,օրինակ Շանելը:
,,Մոդան,, սկսել է միավորվել Ֆրանսիայի հետ դեռևս Լյուդովիկոս 14-րդի օրոք,երբ իշխանությունների հսկողության այս բնագավառը սկսեց արագորեն ծավալվել:
Ֆրանսիական արքայական տունը դարձավ Եվրոպայի օրենսդիրը:

                                        Արվեստը.....

Առաջին ստեղծագործությունները դեռևս վերաբերում են նախապատմական ժամանակներին:Լասկոյի քարանձավի նկարները արդեն 10000 տարեկան են:
17-րդ դարի բնանկարը ցուցադրվել է կլասսիկների Նիկոլ Պուսսենի և Կլոդ Լոռենի կողմից:18-րդ դարում բառոկկոյի հետ ստեղծվեց նաև ռոկոկոյ ոճը:Որի մեջ մտնում էին Անտուան Վատտոն,Ֆրանսուա Բուշեն և Ժան Օնորե Ֆրագոնարը:Դարի վերջում ձևավորվեց նեոկլասիցիզմը,որի հիմնադիրը դարձավ Ժակ Լուի Դավիդը,Տեոդոր Ժերիկոն և Էժեն Դելակուրան-ռոմանտիզմի ավելի լայն տարածողները:Ռեալիզմը ներկայացնում են ստեղծագործական արվեստագետներ Գյուստավա Կուրբեն և Օնորե Դոմյեն:
Ֆրանսիա-իմպրեսիոնիզմի հայրենիք:Այս ուղղության սկզբում կանգնած էին 19-20-րդ դարերի հայտնի տարածողներ-Կլոդ Մոնե,էդգար Դեգա,Պյեր Օգյուստ Ռենուար:Ժորժ Բրակի և Ֆրանսիա տեղափոխված Պիկասսոյի ստեղծագործությունները  համապատասխանում էին կուբիզմին-ավանգարդի մի ուղղություններից:Ֆովիզմի ամենամեծ նկարիչը դարձավ Անրի Մարտիսը:Մարսել Դյուշանը կանգնած էր դադաիզմի և սյուրռեալիզմի աղբյուրների մոտ:
Հուսով եմ հավանեցիք...նյութը թարգմանված է ռուսերենից,.....կներեք,եթե քիչ տեղեկություն կար....

Friday, August 23, 2013

ԱՄՆ-ի հայտնի համալսարանները...


Բարև բոլորին...կրկին ուզում եմ անդրադռնալ իմ շատ սիրելի թեմային՝ուսումնական հաստատությունների քննարկմանը.....Հիմա ուզում եմ ներկայացնել ԱՄՆ-ի ամենահայտնի համալսարանները...
Ինչպես հասկացաք նկարներից առաջինը ՀԱՐՎԱՐԴԻ համալսարանն է...
350 տարեկան Հարվարդի համալսարանը համարվում է ամենահին ուսումնական հաստատությունը ԱՄՆ-ում:Քոլեջը ձգտում է կատարել երեք կարևոր առաքելություններ.գիտելիքի ստեղծում,ուսանողների մտքերի ուղղում դեպի այդ գիտելիքները և հնարավորություն լիովին օգտվելու համար այդ կրթությունից:Հարվարդում 12 տարբեր քոլեջներ կամ ակադեմիական մասեր կան՝բժշկական դպրոց,ատամնաբուժական բժշկության դպրոց,հանրային առողջության դպրոց,իրավունքի դպրոց,Ջոհն Քեննեդիի անվան կառավարության դպրոց,բիզնես դպրոց,դիզայնի դպրոց,գիտության և արվեստի ավարտական դպրոց,կրթության ավարտական դպրոց,Հարվարդի քոլեջ,կրթությունը շարունակելու բաժին և առաջադեմ ուսման Ռեդքլիֆֆի ինստիտուտ:
էլ.հասցեն ՝ harvard.edu,իսկ հեռ. 617-495-1551
Իսկ ներքևում Հարվարդի գրադարանն է.
                                    ՀՅՈՒՍԻՍԱՐԵՎՄՏՅԱՆ համալսարան

Հյուսիսարևմտյան ինստիտուտում արմատավորված է հումանիտար արվեստի կրթությունը:Յուրաքանչյուր 100+ ակադեմիական ծրագրերը զուգավորում են հիմնական ծրագրերը հատուկ ուսումնասիրություններով արվեստի և գիտության մեջ,երաժշտության,հաղորդակցման,ժուռանլիստիկայի,կրթության և հասարակական քաղաքականության,իրավունքի,կառավարման,ինժեներության և ընդունված գիտության ու բժշկության մեջ:Մեծ քանակությամբ դպրոցներ կան այս համալսարանում:Դպրոցներից 9-ում կա բարձրագույն ծրագրեր,իսկ 10-ում առաջարկվում է մասնագիտական ծրագրեր շրջանավարտների համար:
էլ. հասցե northwestern.edu,իսկ հեռ. 847-491-3741
                                               ՅԱԼԵՅԻ համալսարան

Յալեյի համալսարանը բաղկացած է 3 դպրոցներից.Յալեյի քոլեջի բակալավրիատ,ավարտական արվեստի և գիտության դպրոց և մասնագիտական դպրոցներ:Դրանց մեջ կան շուրջ 150 տարածքներ ակադեմիական համակենտրոնացումների,ներառյալ այնպիսի տարբեր ծրագրեր ինչպիսիք են գեյերի և լեսբիաների ուսումնասիրությունները,մոտ արևելյան լեզուներ և քաղաքակրթություններ,համաճարակաբանություն և հասարակական առողջություն և զուգակցված կոնցենտրացիա հոգեբանության ու համակարգչային գիտության վրա:Ի լրումն իր ակադեմիական կառույցների՝լսարաններ,հանրային թանգարան,բնական պատմության Պեաբոդիի թանգարան,և երկու արվեստի պատկերասրահներ,Համալսարանի արվեստի պատկերասրահ և Բրիտանական արվեստի կենտրոն:
հեռ. 203-432-2900
ներքևում տրված է Յալեյի գրադարանը.
                               ԿԼԱՀ(UCLA)- the University of California-Los Angeles


Ըստ վերջինիս վեբ-կայքի,ԿԼԱՀ-ն ներկայացնում է,թե ինչպիսին պետք է լինի ամենալավ համալսարանը,որտեղ հասարակությունը հարուստ է տաղանդավոր,տարբեր համայնքներով կրթության,հետազոտության և սպասարկման հետ:ԿԼԱՀ-ն ունի ավելի շատ հայտ ներկայացնողներ,քան մեկ այլ համալսարան,այժմ 2000:Այն բաղկացած է 11 դպրոցներից,որտեղ կա հնարավորություն սովորելու թատրոն,արվեստ,կինո և հեռուստատեսություն,ճարտարապետություն,կրթություն և ինֆորմատիկա,հանրային հարցեր,հանրային առողջություն,ինժեներություն և ընդունված գիտություն,կառավարում,բժշկություն,ատամնաբուժություն և բուժքուրություն 100 տարբեր ծրագրերի մեջ:
հեռ. 323-825-5491
Իսկ ներքևում գրադարանն է.
                                                   ՏԵԽԱՍ ԷՅ և ԷՄ համալսարան

Ավելի քան 38000 բակալավրիատներ և ավելի քան 8000 ավարտականներ ընդունվում են այս համալսարան:Դրա 6 հիմնական կանոններն են՝ բարձրություն,հավատարմություն,ամբողջականություն,ղեկավարություն,հարգանք և անձնուրացություն,որոնք վերջինիս կայքի հարցերն են,որն օրինակ է բոլորի համար.դասախոսների,աշխատակիցների,շրջանավարտների և սովորողների:Այստեղ կա շուրջ 120 բալալավրիական ծրագրեր 240 հետբուհական աստիճանների գլխին ՝ առաջարկված Տեխաս Էյ-Էմի կողմից:Դպրոցում կա 10 քոլեջներ,ի լրումն նաև ընդհանուր և հիմնական ուսումնասիրությունների և միջդիսցիպլինար ծրագրերի:
էլ.հասցե tamu.edu,իսկ հեռ. 979-845-1060
Իսկ ներքևում գրադարանն է.
Եվ վերջում շատ կարդացեք,որովհետև դուք բոլորդ էլ ուզում եք ստանալ բարձրակարգ ուսում ՝ բարձրակարգ ուսումնական հաստատությունում.....

Նյութը թարգմնաված է անգլերենից....

Wednesday, August 21, 2013

Սալվադոր Դալի..

Բարև ձեզ կրկին,ինչպես խոսք էի տվել կշարունակեմ Սալվադոր Դալիի կենսագրությունը....

                              ԱՄՆ-ում՝հեռվում

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում Դալին Գալայի հետ մեկնում է ԱՄՆ և ապրում այնտեղ 1940-ից մինչև 1948 թ.:1942-ին նա հրատարակում է ,,Սալվադոր Դալիի գաղտնիքը,, կենսագրությունը և համագործակցում է Ուոլտեր Դիսնեյի հետ:Նա Դալիին առաջարկում է կինոյում դեր խաղալ.այդ ժամանակ կինոն համարվում էր հրաշքների արծիվ ու մի ամբողջ կախարդանք:Բայց սյուրռեալիստական մուլտֆիլմը `Destino-ը համարվեց ոչ խելքին մոտ,և աշխատանքը դրա վրա դադարեցվեց:Դալին  աշխատում է ռեժիսոր Ալֆրեդ Խիչկոկոյի հետ և նկարում է ,,Կախարդվածը,, ֆիլմի դեկորացիաների նկարները:Սակայն այն մտավ ֆիլմաշխարհ մի տեսակ մերկ վիճակում-կրկին ոչ խելքին մոտ:

                                      Ծեր հասակում

Իսպանիայից վերադառնալուց հետո ապրում է իր սիրելի Կատալոնիայում:1965-ին գալիս է Փարիզ և ինչպես 40 տարի առաջ,կրկին գրավում է բոլորին իր նկարներով,էպատաժներով:Նկարում է կարճամետրաժ հետաքրքրաշարժ ֆիլմեր և նկարում է սյուրռեալիստական նկարներ:
Նրա հարաբերությունները Գալայի հետ շատ բարդ էր...նա միշտ ստիպում էր նրան նկարել նկարները ավելի հեշտ ձևով,ավելի հասկանալի,գտնում էր նրա նկարների համար գնորդներ,համոզում էր նրան գրել իր գործերը և կիսում էր նրա հետ և՛ հարստությունը,և՛ աղքատությունը:Երբ չէր վաճառվում նկարները,Գալան ստիպում էր նրան վաճառել որոշ իրեր,նա պետք էր այդ թուլամորթ նկարչի կողքին,քանի-որ շատ հաստատակամ էր:1968-ին Դալին Գալայի  համար մի ամրոց է գնում Պուբոլ գյուղում,որտեղ կինը ապրում էր միայնակ և Դալին էր միայն կարողանում հաճախել այնտեղ Գալայի գրավոր թույլտվությամբ:1981-ին Դալիի մոտ հայտնաբերվում է պարկենսոն հիվանդությունը,իսկ 1982-ին մահանում է Գալան:
Հեռուստադիտողներին դուր եկավ նաև նրա շոկոլադի գովազդը,որտեղ նա կծում է շոկոլադի մի կտորը և համի ուժեղ զգացումից նրա բեղերը ոլորվում են,և նա բղավում է,որ գժվել է այդ շոկոլադի պատճառով:

                                Վերջին տարիները

Կնոջ մահվանից հետո նա մեծ ստրես է տանում,......նրա նկարների թեման պարզենում է և այնտեղ ավելի շատ սուգ է արտահայտվում...իսկ նրա պարկենսոն հիվանդությունը նրան խանգարում է նկարել...Նրա ամենավերջին գործերը(,,Աքլորների կռիվները,,) ներկայացվում են սովորական ճանկեր,որտեղ երևում են մարդկանց մարմիներ....
Ծեր,հիվանդ և խելագարված նկարչին խնամելը շատ բարդ էր,նա բուժքույրերի վրա էր նետում ամեն ինչ,ինչ ընկնում էր ձեռքի տակ:
1984-ին ամրոցում տեղի ունեցավ հրդեհ....խելագարված ծերուկը կանչեց զանգին,օգնություն էր խնդրում:Վերջի վերջո նա ընկավ անկողնուց,սողաց դեպի ելքը,բայց կորցրեց գիտակցությունը դռան մոտ:Ծանր այրվածքներով նրան տարան հիվանդանոց,բայց նա ապրեց:
Հիվանդ,անօգնական Դալին ինքնասպան եղավ 1989-ի հունվարի 23-ին սրտի կաթվածից:
Միակ հասկանալի բանը,որը ասեց հիվանդության տարիներին՝ ,, Իմ ընկեր Լոռկա,, -ն էր-նկարիչը հիշել էր իր երիտասարդ տարիները,երբ ընկերություն էր անում Ֆեդերիկա Գարսիա Լոռկայի հետ:
Դալիի մարմնի կեսը զմռսված է Դալիի անվան թանգարան-թատրոնի սենյակներից մեկում,որը Ֆիգարեսում է:
Նկարիչը ավանդեց նաև այն,որպեսզի իր մահից հետո գերեզմանի վրայով կարողանան քայլել մարդիկ:

Ահա այսքանը,իսկ հիմա ուզում եմ ներկայացնել նրա մի քանի գործեր:








Հուսով եմ հավանեցիք.....

Tuesday, August 20, 2013

Կարոտից խելառը (Մաս 1-ին)


 
                                                                                                                                                                                                                  Այսինչ թվականին այնինչ երկրում պատերազմ էր: Իրար էին խառնվել մարդիկ, չէին ճանաչում ոչ մեծ, ոչ փոքր, ոչ հայր, ոչ մայր, մի խոսքով ՊԱՏԵՐԱԶՄ....
Ամեն օր իրար էին հաջորդում հիվանդանոց բերվող վիրավոր ու մահացած տղամարդիկ, մայրեր, սովից ուշագնաց եղած փոքրիկներ, աչքերը դեպի անորոշություն հառած խաբված կույսեր, ՊԱՏԵՐԱԶՄ....
Գլխավոր հիվանդանոցում էր աշխատում 22-ամյա մի կապուտաչյա, սև մազերով աղջիկ ` Կալլինա անունով` որպես բժշկուհի: Այդ օրը սովորականից ավելի շատ վիրավորներ էին բերվել. հիվանդասենյակներում տեղ ու դադար չկար: Լսվում էին միայն երեխաների լաց ու դրսում ցրտից ոռնացող շների ձայնը. երևի մեծահասակները հոգնել էին լացից կամ էլ այլևս ոչինչ չէին զգում. պատերազմն արդեն բավականին խորը հետք էր թողել նրանց սրտերում:

- Կալլինա, այստեղ արի, Կալլինա,- լսվեց հարևան սենյակից կանչող ավագ բուժքույրի ձայնը:

- Հիմա կգամ... Ինչ է պատահել?... Օ, Աստված իմ, նա արնաքամ է լինում ,- բացականչեց աղջիկը,- ես հիմա կզբաղվեմ նրանով:

Վիրավորը մոտ 25-26-ամյա, գանգուր մազերով, ինչպես երևում էր հարուստ կազմվածքով տղա էր, ում հենց նոր էին բերել ռազմաճակատից: Ասում էին, թե նա կռվելիս է եղել ամենաթեժ մասում և իր կյանքով փրկել է փոքր եղբորը մահից: Կալլինան, լսելով այդ խիզախ արաքը, շատ էր զգացվել և կաշվից դուրս էր գալիս երիտասարդի կյանքը փրկելու համար: Պահանջվեց վիրահատություն, որը այդ ծանր պայմաններրում բավականին դժվար էր կատարել, սակայն երևի Աստծո բարի կամքի կամ էլ ուղղակի Կալլինայի ջանքերի շնորհիվ երիտասարդի կյանքը փրկվեց: Մի ամբողջ շաբաթ պահանջվեց, որ վերջինս ուշգի գա: Արթնանալով առաջինը, որ լսվեց դա <<եղբայրս>> բառն էր: Կալլինան փորձեց հանգստացնել տղային, բայց ապարդյուն: Աղջիկը նրան հանգստացնող ներարկեց և երիտասարդը քնեց: Ավելի ուշ արթնանալով նա հարցրեց.
- Խնդրում եմ ասեք միայն մի բան` եղբայրս ողջ է?

- Հանգիստ եղեք նրա հետ ամեն ինչ կարգին է. չէ որ Դուք եք նրան փրկել: Ավելի ուշ, եթե ցանկանաք նրան կբերեմ Ձեզ մոտ, լավ?

- Շնորհակալ եմ, ուզում էի...

Երևի ուզում էր հարց տալ, սակայն ուժերը հատեցին և քնեց:
Հաջորդ առավոտ արդեն բավականին լավ էր իրեն զգում: Նրան այցելեց միայն նշված փոքր եղբայրը և այլևս ոչ ոք: Հետո պարզվեց, որ բացի փոքր եղբորից նրան այլևս ոչ ոք չէր մնացել: Հայրը շուտ էր մահացել թոքախտից, իսկ մայրը վիրավորվել էր ռազմաճակատում, երբ որպես գթության քույր ինչ-որ մի տղայի ոտքն էր վիրակապ դնելիս եղել:
Կալլինան համարյա թե ամբողջ օրն անցկացնում էր երիտասարդի մոտ. խնամում էր վերքը, իր պատրաստած կերակուրներից էր տալիս. դեռ ոչ մի հիվանդի նկատմամբ նա այդպես քնքշանքով չէր վերաբերվել:

- Դուք այնքան բարի եք իմ նկատմամբ, իսկ ես  ոչնչով չեմ կարող Ձեզ հատուցել,- ասաց մի անգամ երիտասարդը, որի անունը Գաբրիել էր:

- Ինչեր եք խոսում, սա դեռ նվազագույնն է այն բանի դիմաց ինչ անում եք Դուք և ռազմաճակատի ձեր ընկերները: Ոչ մի բան չի կարող համեմատվել այն բանի հետ, ինչը ԿՅԱՆՔ է կոչվում:

- Այնքան գեղեցիկ և իմաստուն են Ձեր խոսքերը, ես բառեր չեմ գտնում արտահայտելու իմ հիացմունքը:

- Եվ կարիք էլ չկա, Դուք լավացեք և դա կլինի Ձեր հիացմունքի արտահայտման ձևը:

- Մի խնդրանք ունեմ, եթե կարելի է ինձ անունով դիմեք:

- Դե... Իհարկե, եթե նույնը ինձ Դուք խոստանաք:

- Լավ... Ըըը... Կալլինա, այո?

- Այո, Գաբրիել: Համարյա արդեն ապաքինվել ես:

-  Արդեն ինձ բավականին լավ եմ զգում և դրա համար միայն քեզ եմ պարտական: 

- Կարող եմ հարց տալ?

- Ցանկացած հարց, ես կպատասխանեմ:

- Երեկ քեզ մոտ ինչ-որ սպա էր եկել, ես ուղղակի անհանգստանում եմ, չնայած որ իմ գործը չէ, բայց միթե արդեն գնում ես ռազմաճակատ?

- Ճիշտ ես, չեմ խաբի քեզ: Երկու օրից արդեն գնում եմ ... Էհ... այս անգամ երևի թե միանգամից հողի տակն անցնեմ, այլ ոչ թե հիվանդասենյակ` հրեշտակի ուղեկցությամբ:

- Այդպես մի ասա,ես վախենում եմ: Ամեն օր այնքան մահեր ենք տեսնում, որ չեմ կարողանում քնել: Հիմա էլ դու... ես... չեմ կարող... լսել,- աղջիկը, այլևս չկարողանալով պահել փղձուկը, վերջին երեք բառերի վրա փղձկաց և սկսեց  ամբողջ մարմնով հեկեկալ:

- Ներիր. ներիր, ներիր ինձ խնդրում եմ ես չմտածեցի, որ իմ դեմ կանգնած է մի փխրուն արարած, մի հրեշտակ, որի հետ պետք է զգույշ խոսել, որպեսզի անփութորեն չփշրվի նրա սիրտը: Ներիր ինձ խնդրում եմ, լաց մի լինիր,- միանգամից տեղից վեր թռավ Գաբրիելն ու սկսեց հանգստացնել աղջկան, ով ռազմաճակատ բառը լսելիս անգամ սարսռում էր:

- Այդ դու ինձ ներիր, ես  չպետք է նման կերպ ինձ պահեի, ուղղակի ամեն անգամ տեսնելով այս ամենը` ուզում եմ պատկերացնել, որ սա վերջին կռիվն է, վերջին մահացող երեխան, վերջին վիրավոր երիտասարդը: Եթե իմանայի, որ լինելու եմ պատերազմի վերջին զոհը, եթե ինձնից հետո ոչ մի զոհ այլևս չպահանջվեր, հենց այս պահին դաշույնը սիրտս կխրեի, միայն  թե այլևս այդ հրաշք փոքրիկների քաղցած հայացքները չտեսնեի ու իմ անզորությունը այդ ամենի նկտամամբ չզգայի:

- Երբեք ոչ մեկի շուրթերից նման անձնազոհ խոսքեր չեմ լսել, դու այս պատերազմին ավանդված փրկիչն ես, դու ավետված հրեշտակ ես... Ես ամբողջ իմ վիրավոր սրտով, ամբողջ հոգով, մարմնիս ամեն մի բջիջով, ողջ էությամբ սիրում եմ ու սիրահարված եմ քեզ: 

- Ես... 

- Ոչինչ մի ասա, ուղղակի մի գնա և ես կհասկանամ քեզ ու քո հոգին:

Կալլինան այնքան էր ապշել նման անսպասելի ու բացառիկ գեղեցիկ խոստովանությունից, որ չկարողակացավ իսկույն  խոսել ու արտահայտել իր զգացմունքները:

- Ես չեմ կարող այդքանից հետո ոչինչ չասել. միգուցե դու ուղղակի երախտիք ես իմ հանդեպ զգում և ուրիշ ոչինչ?

- Ոչ, ինչեր ես խոսում, եթե դու դա ասում ես միայն այն պատճառով, որ նույնը չես զգում, ապա ես կհասկանամ, միայն թե ասա:

- Դու սխալվում ես: Եթե դու միայն  իմ խոսքերից հետո ես հասկանում քո սերն իմ նկատմամբ, ապա ես հենց առաջին հայացքից, երբ քեզ տեսա այդպես արնաքամ ու անպաշտպան, երբ լսեցի քո հերոսական քայլի մասին, անմիջապես սիրահարվեցի: Իսկ ժամանակի հետ իմ սերն ավելի ու ավելի աճեց և երբ լսեցի, որ կրկին վերադառնալու ես այն ահավոր վայրը, այլևս ինձ չկարողացա զսպել և արտասվեցի:

- Ուրեմն իմ զգացմունքը փոխադարձ է? Ուրեմն ես կարող եմ ապրել, կռվել ու պայքարել ոչ միայն եղբորս համար, այլև քո, իմ ու մեր սիրո համար:

- Միայն թե կռվիդ , պայքարիդ ընթացքում հիշիր որ քեզ սպասում ենք մենք, հիշիր ու մտքովդ էլ չանցնի, լսում ես ինձ , ՉՀԱՆԴԳՆԵՍ մեռնել... ՉՀԱՆԴԳՆԵՍ...

- ԵՐԴՎՈՒՄ ԵՄ եղբորս, իմ, քո, մեր սիրո, երդվում եմ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ անունով, որ երբեք չեմ հանդգնի մեռնել: ԵՐԴՎՈՒՄ ԵՄ, որ ձեզ երբեք մենակ չեմ թողնի.... ԵՐԴՎՈՒՄ ԵՄ ՍԻՐԵԼԻՍ, ԵՐԴՎՈՒՄ ԵՄ ԿԱԼԼԻՆԱ...

Սալվադոր Դալի...


Սալվադոր Դոմինիկ Ֆելիպ Ժասինտ Դալին ծնվել է 1904 թ. մայիսի 11-ին....իսպանացի նկարիչ,քանդակագործ,ցուցակագրող,ռեժիսոր,գրող...Սյուրռեալիզմի ամենահայտնի ներկայացուցիչներից է...Աշխատել է ,,Անդալական շունը,,...,,Ոսկե դարը,,.....,,Կախարդվածը,,....գրքի հեղինակ,,Սալվադոր Դալիի գաղտնի կյանքը՝իր կողմից նկարագրված,,..,,Մի մեծի օրագիրը,,....,,Անժելիուս Մելեյի ողբերգական միֆը,,:

                                      Մանկություն

Սալվադոր Դալին ծնվել է Ֆիգերասեյում,ԲՀԿ նոտարականների ընտանիքում,ազգությամբ կատալացի էր,ուներ քույր և ավագ եղբայր,որ մահացավ մենինգիտից:Հինգ տարեկան հասակում գերեզմանի մոտ ծնողները Դալիին ասում են,որ նա եղբոր վերամարմնավորումն է,:Մանկության ժամանակ նա շատ ընդունակ,բայց անուղղելի երեխա էր:Նույնիսկ մի անգամ առևտրի կենտրոնում մի այնպիսի կռիվ սարքեց սառցաշաքարի համար,հավաքվեց մի ամբողջ ժողովուրդ և խնդրեցին,որ հետճաշյա հանգստի ժամանակ այդ անշնորհք երեխային իր ուզած քաղցրավենիքը տան:Նա հասնում էր ամեն ինչին իր կապրիզներով,սիմուլյացիաներով,և անընդհատ առանձնանում էր բոլորից:
Բազմաթիվ կոմպլեքսները և վախերը(հատկապես մորեխից և այլն) նրան թույլ չէին տալիս դպրոցում ընկերներ ունենալ:

                                 Պատանեկություն

1921 թ. մտնում  Սան-Ֆեռնանդոյի ակադեմիա և այն նկարը,որը ցույց էր տրվել այն ժամանակ,երբ դեռ աբիտուրենտ էր,գնահատավեց ուսուցանողների կողմից,սակայն չընդունվեց իր փոքրիկ չափսերի պատճառով:Նրան տրվեց երեք օր այն վերապատրաստելու համար:Սակայն նա չէր շտապում այդ գործի մեջ,և վերջապես նա հանձնեց աշխատանքը,իսկ հիմա ավելի փոքրի չափսերով,հայրը շատ էր բարկացել,բայց գնահատելով նրա տաղանդը,նրան ընդունեցին ակադեմիա:
Հենց այդ տարի էլ մահանում է նրա մայրը,որը նրա համար ողբերգություն է դառնում:
1922 թ. գալիս է ,,Բնակավայր,,(ուսանողական հանրակացարան շնորհալի երիտասարդների համար ) և սովորում է այստեղ:Այդ ժամանակ նա ծանոթանում է Լուիս Բունյուելի,Ֆեդերիկո Գարսիա Լոռկոյի և Պեդռո Գարֆիասի հետ ու հետաքրքրությամբ սկսում է կարդալ Ֆրեյդ:
Նոր արվեստի հետ ծանոթությունը նրան մոտեցնում է կուբիզմին և դադաիզմին:1926-ին նրան դուրս են հանում ակադեմիայից իր մեծամիտ վերաբերմունքի պատճառով ուղղված ուսուցանողներին և նույն թվին էլ ռաջին անգամ գնում է Փարիզ,որտեղ ծանոթանում է Պաբլո Պիկասսոյի հետ:Փորձելով ստեղծել սեփական ոճը՝1920-ականների վերջին ստեղծում է նկարների մի շարք Պիկասսոյի և Ժոաննա Միրոյի ազդոցության տակ:1929-ին Բունյուելի հետ աշխատում է սյուրռեալիստական ֆիլմի՝,,Անդալուզական շունը,, ֆիլմի վրա:
Այդ ժամանակ էլ հանդիպում է իր ապագա կնոջը Գալային՝ Պոլյա Էլուարայի նախկին կնոջը:Ծանոթանալով Դալիի հետ՝ նա շարունակում է հանդիպել նախկին ամուսնու հետ և այլ բանաստեղծների ու նկարիչների,,,,,,զգալով,որ համարյա տարել է ընկերոջ կնոջը՝նա նկարում է նրա դիմանկարը:

                              Երիտասարդ տարիներ

Նրա նկարները ցուցադրվում էին ցուցահանդեսներում,դառնում հայտնի,և 1929-ին մտնում է սյուրռեալիստների շարքի մեջ:Եվ այդ ժամանակ էլ բախվում է հոր հետ:Տարբեր սկանդալներ կապված Գալայի ընտանիքի հետ,ինչպես նաև այն գիրը,,Երբեմն ես ուղղակի թքում եմ իմ մոր նկարի վրա,, առաջացրել էր հոր զայրույթը և նա անիծել էրն որդուն ու դուրս հանել տանից:Շատ ժամանակ անց ,,Մի մեծի օրագիրը,, գրքում նա գովում է հորը և ասում,որ նա միշտ սիրել է իրեն և տարել նրա ,,կապրիզները,,:
1934-ին ամուսնանում է Գալայի հետ և մեկնում ԱՄՆ:

                         Սյուրռեալիտների հետ բախումը

Կաուդոլյո Ֆրանկոյի փառքից հետո նա վիճում է սյուրռռեալիստների հետ և կանգնում ձախ կողմնակիցների կողքին,և նրան դուրս են հանում խմբից...նա պաշտոնապես հայտարարում է՝ ,,Սյուրռեալիզմը-ես եմ,,
1933-ին նա նկարում է ՙՙՙՎիլհելմ Տելլայի հանելուկը,, նկարը,որը պատկերել էր որպես Շվեյցարիայի հերոս՝ Լենինի պատկերի մեջ:Դալի այս նկարը իմաստավորել է Ֆրեյդի գրքերով,որտեղ Տելլը շատ կոպիտ ու խիստ հայր է,որը ցանկանում է սպանել իր երեխային:Նկարի մեջ պատկերված է քայլը,որը կատարում ես դեպի տեսողական անհատականություն,սակայն սյուրռեալիստները նկարը հասկացան այլ կերպ,ինչպես Լենինի ծաղրանկար,ոմանք ցանկացան վերացնել այդ կտավը:
Շնորհակալություն հետևելու համար,նյութը թարգմանված է ռուսերենից,շարունակությունը կլինի վաղը,իսկ հիմա մի տեսանյութ և մի քանի նկարներ ու քանդակներ....