Monday, February 10, 2014

Մայրիկ

-Երբ կկարդաս այս տողերը, ես այլևս այս սարսափով լի քաղաքում չեմ լինի: Այստեղ փոքր մարդիկ ոչնչացվում են,ես այդպիսի մի փոքրիկ մարդ եմ... Երկու մահճակալ քնեու համար, տասնչորս բազկաթոռ նստելու համար և մի քանի լողասենյակ մի հին կմախքի կյանքում չափից դուրս շատ չէ՞...
Ես վերադառնում եմ այն տունը,որտեղ ապրել ենք միասին: Հիշու՞մ ես մեր տունը Ազատ,մեր դուռն ու սեղանը մշտապես բաց էին հյուր եկող բարեկամների առջև:
Մի օր մեզ մոտ եկան մարդիկ և ասացին որ քո բարեկամներն են,մենքել սովորականից լայն բացեցինք դռները և պարզամտորեն հավատացինք հիշատակ լուսանկարվելուն, դրանք ծիծաղաշարժ և մի տեսակ ֆոտոնոր էին քո մանկությունը պատկերող: Քո զանգից հետո ես գնացի այդ ամսագիրը գնեցի, թերթելով այն ցավում էի, որ հորդ շփոտում ես խեղկատակի հետ, որը կոտրատվոմ է իր լուսանկարը ամսագրում տեսնելու համար և խոսեցիր իմ դեմքի պրոտեսքային և գոռոզ արտահայտության մասին... թերևս այդպես է ,բայց, այդ պահին մենք քո մասին էինք խուսում: Քո մեծ զայրույթի պահին հեռախոսով երևի չհամարձակվեցիր հիշեցնել քո ամսական օգնությունների մասին,դե ուրեմն իմացիր որ այդ բոլոր գումարները,առաջին ֆրանկից սկսած պահված են պահարանում, այն տուփի մեջ,որը դու լավ ճանաչում ես: Այդ դրամը քոնն է,մենք դրան երբեք չենք դիպչի, սակայն քանի դեռ կենդանի ենք կարող ենք երևակայել, որ հնարաորություն ունենք դադարեցնել աշխատանքը շնորհիվ մեր որդու:
ևվ որպեսզի մորդ չվշտացնեմ, կասեմ նրան որ ինձ արքայավայել ընդունեցիր: Դա զուտ ճշմարտություն է ինձ համար, հաշվի առնելով Կառոլի պատվիրած շքեղ սենյակները:
Այսքանը որդիս... ես մեկնում եմ....
Քո ծեր հայր Հակոբ..

Անրի Վեռնոյ -(Մայրիկ)


Thursday, November 28, 2013

Ռենե Մագրիտ

Ռենե Մագրիտը ամբողջ ժամանակների ամենահայտնի սյուրռեալիստ նկարիչներից մեկն է,մինչդեռ միայն իր 50 տարեկանում է կարողացել հայտնիություն և ճանաչում ձեռք բերել իր աշխատանքների համար:Նա բավականին ազդեցիկ էր սյուրռեալիզմի արվեստի փոխանցման մեջ:Նրա նկարները ստիպում են մարդկանց ավելի խորը նայել,որպեսզի հասկանան,թե ինչ իմաստ են պարունակում:
Ռենե Մագրիտը ծնվել է 1898 թ.-ին հարուստ արտադրական գործունեության գիտակի ընտանիքում:1912-ին մայրը ինքնասպան եղավ,և այս պահին նա որոշեց ընդունվել Բրյուսելում գտնվող Academie des Beaux-Art:
1927-ին տեղի ունեցավ նրա առաջին ցուցահանդեսը Կենտաուրիում՝Բրյուսելում:Այս օրերին նա ամեն օր մի նկար էր ցուցադրում,իսկ հետո մեկ տարի անց Փարիզում միանում է սյուրռեալիստների խմբին:
Իսկ հետո պատանի Անդրե Բրետոնի հետ հեռանում է կրկին Բրյուսել,որտեղ մնում է իր կյանքի մյուս կեսի ընթացքում:
Չնայած շատ վաղ մահացավ 1967-ին  քաղցկեղից,այնուամենայնիվ նրա նկաները մինչև հիմա ցուցադրվում են պատկերասրահներում:Նա ոչ միայն նոր ոճ ստեղծեց,այլ նաև սյուրռեալիստների առաջնորդ է համարվում:Նա բերեց արվեստին նայելու լիովին նոր ձև,ոչ միայն  իր նկարներով,այլ նաև այն քանդակներով,որոնք ստեղծեց իր կյանքի ընթացքում:
Կներեք,որ նյութը քիչ էր..այն թարգմանված էր անգլերենից:
Իսկ հիմա մի քանի նկար...















Monday, September 30, 2013

Բաժանեցին նրանց

   

                                                                                                             Երբ աղջիկն արթնացավ քնից, զգաց, որ ինչ-որ բան այն չէ, որ ինքը ինչ-որ անորոշ, սակայն միևնույն ժամանակ շատ հաճելի երազ է տեսել:

Երբ տղան արթնացավ քնից, հայտնի չէ,թե ինչ էր զգում, թե ինչ էր տեսել իր երազում. չէ որ դժվար էր գուշակել նրա մտքերը, ցանկությունները:
Տեսել էին իրար շատ անգամներ, սակայն այդ երկուսի մտքով անգամ չէր անցել, որ այդ անորոշ ու հաճելի թվացող երազը կմիավորի նրանց սրտերը մի հավերժական ուժով, անկեղծ զգացումով` շղթայված սիրով:
Ամեն անգամ նայելով միմյանց աչքերի մեջ` նրանց սրտերը ուժգին զարկում էին. չգիտեին թե ինչու: Հայտնի չէ, թե նրանցից ով առաջինը հասկացավ իր սերը, զգաց ու որոշեց կատարել սրտի ցանկությունը: Հայտնի չէ նաև, թե ով էր նրանցից ամենաշատը սիրում, ով էր ամենաքիչը հիշում, ով էր ամեն վայրկյան մյուսին երազում: Կար ու հստակ էր միայն մի բան. սեր էր և ուրիշ ոչինչ:
Աղջիկը շատ էր ցանկանում, տենչում ու փափագում էր, որ տղան արտահայտի իր սերը, որ վերջապես չթաքնվեն հայացքներից մեկմեկու, որ վերջապես համարձակ նայի տղայի կրքոտ աչքերին: Բայց տղան լռում էր. միգուցե վախենում էր, թե պատրաստ չէր, կամ էլ  չէր սիրում և այդ ամենն ուղղակի հորինվածք էր, ցնորք էր գայթակղիչ:
Զարմանալի է այս ամենը, ամբողջ կյանքում ապրում ես կողք կողքի ու հանկարծ մի օր ամեն ինչ շուռ է գալիս և <<նա>>, ով քեզ համար նշանակություն չուներ, ում դու երբեք չես նկատել, դառնում է յուրօրինակ, սիրելի, ցանկալի, բաղձալի: Սկսում ես մտածել <<նրա>> մասին, կարոտել, հորինել ձեզ համար տարբեր հետաքրքիր պատմություններ, սիրել ու սիրել, ներել ու ներել, կարոտել ու տանջվել:

Ամենից առաջ գայթակղվում ես, հետո սիրահարվում և երբ սկսում ես սիրել, զգում ես, որ ամեն ինչ դեռ նոր է սկսվել: Նրանք սիրեցին իրար մի բացարձակ սիրով, վերջապես պարգևեցին իրար այդ խեղճ ու թույլ, ուժեղ ու զորեղ, հզորագույնը աշխարհիս արտահայտությունների մեջ, այդ սուրբ ու նենգ բառերը. նրանք միացան: Ձուլվեցին մեկմեկու ու երդվեցին այլևս երբեք չբաժանվել, միայն ու միայն վայելել միմյանց սերն ու կարոտը, ցավն ու դառնությունը:
- Երբեք կյանքում չի գտնվի  այնպիսի մի սարք, որ չափի իմ սերը քո հանդեպ,- ասում էր տղան:
- Եթե գտնվի էլ, մեր սիրո լույսից այն մոխիր կդառնա,- շշնջում էր աղջիկը:

.... Բաժանեցին երկու սրտերն իրարից, բաժանեցին ու ոչ մի ցավ չզգացին, ոչ ափսոսանք, ոչ սեր ու ոչ կարոտ սրբազան. բաժանեցին նրանց: Ու մոռացան ամեն ինչ` և խինդ, և սեր, ու ցավ, կարոտ, անուրջ, երազ, հիվանդ հոգի, բաժանեցին ու ոչ մի լույս չթողին: Այն որ կար, այլևս չկար, այն որ ուզում էին, որ լիներ, այն որ իրենցն էր, այլևս չկար:
Ու իրարից հեռու, տարիներ անց երկուսն էլ մենակ` խցերում փակված, սիրո խոսքեր էին գրում ամեն տեղ, սիրո կարոտն էին փնտրում ամեն տեղ: Ու ամեն անգամ, միշտ նույն երազում նույն երգն էին երգում ու ասում իրար.
<< Ես ու դու իրար կապված ենք սրտի քնքուշ լարերով, հոգու տենչերով:
Ես ու դու իրար կապված ենք մտքի, երազի, խղճի ու անեղծ սիրով:
Դու վախենում ես աչքերիս նայել,
Ես վախենում եմ սիրել քեզ կրկին,
Դու վախենում ես հոգին իմ տեսնել,
Ես խուսափում եմ իմ  սիրտը բացել,
Անհուն կարոտով երազում եմ քեզ,
Միշտ տենչում, կանչում, երգում եմ միշտ քեզ: 
Դու վախենում ես այդ սուրբ բառերից,
Տասներկու տառից,
Երեք <<խեղճ>> բառից,
Մենք վախենում ենք մեկմեկու սիրել,
Ու վախենում ենք այդ մեծ սերն ապրել,
Ու չենք ցանկանում իրարու տանջել: 
Բաժանման վախը ստիպում է լռել,
Հավիտյան անխոս միայն քեզ սիրել...>>:   





Friday, September 6, 2013

Աշունը սիրելու մի քանի պատճառ...Աֆորիզմներ


Աշունը սիրելու մի քանի պատճառ - աշուն, պատճառներ, նկարներ

Աշունը սիրելու մի քանի պատճառ - աշուն, պատճառներ, նկարներ
Աշունը սիրելու մի քանի պատճառ - աշուն, պատճառներ, նկարներ
Աշունը սիրելու մի քանի պատճառ - աշուն, պատճառներ, նկարներ
Աշունը սիրելու մի քանի պատճառ - աշուն, պատճառներ, նկարներ
Աշունը սիրելու մի քանի պատճառ - աշուն, պատճառներ, նկարներ
Աշունը սիրելու մի քանի պատճառ - աշուն, պատճառներ, նկարներ
Աշունը սիրելու մի քանի պատճառ - աշուն, պատճառներ, նկարներ
Աշունը սիրելու մի քանի պատճառ - աշուն, պատճառներ, նկարներ
Աշունը սիրելու մի քանի պատճառ - աշուն, պատճառներ, նկարներ
Աշունը սիրելու մի քանի պատճառ - աշուն, պատճառներ, նկարներ
Աշունը սիրելու մի քանի պատճառ - աշուն, պատճառներ, նկարներ
Աշունը սիրելու մի քանի պատճառ - աշուն, պատճառներ, նկարներ
Աշունը սիրելու մի քանի պատճառ - աշուն, պատճառներ, նկարներ
Աշունը սիրելու մի քանի պատճառ - աշուն, պատճառներ, նկարներ
Աշունը սիրելու մի քանի պատճառ - աշուն, պատճառներ, նկարներ
Աշունը սիրելու մի քանի պատճառ - աշուն, պատճառներ, նկարներ
- Ինչ ես ուզում դառնալ երբ մեծանաս?
- Երջանիկ մարդ
- Դու չհասկացար հարցը
- Դուք չհասկացաք պատասխանը
-Ցավում է,-ասաց Սիրտը
-Կմոռանաս,-հանգստացրեց ժամանակը
-Բայց ես ամեն անգամ կվերադառնամ,- ծիծաղեց Հիշողությունը

Սովորեք գնդակից,ինչքան ուժեղ են նրան հարվածում այնքան բարձր է նա թռչում:
Աշունը սիրելու մի քանի պատճառ - աշուն, պատճառներ, նկարներ

Tuesday, September 3, 2013

Թախիծ.....իմ ստեղծագործություններից...

Թախիծ.....(մաս 1) - թախիծ, տխրություն, միայնություն

Արթնացա քնից ու նորից պարուրվեցի թախիծով...թախիծ,որ արդեն ինձ ուղեկցում է ամենուրեք...Նորից նույն օրը,նորից ունայն առօրյա ու անհույս ապագա...Արդեն մի քանի օր է,ինչ փորձում եմ ազատվել  այս տաղտկալի զգացողությունից,որի անունն է թախիծ,իսկ միգուցե ճիշտ կլիներ անվանել այն Դատարկություն....Անհնար է արդեն շարունակել նույն կյանքով ապրելը...առօրյաս սկսվում է մի տուփ ծխախոտով ու շարունակվում երկու շիշ ալկոհոլով...Անտանելի կյանք,իսկ միգուցե մի փոքր դուրս գամ ու մաքուր օդ շնչեմ,բնակարանի ծանր օդը արդեն խեղդում է ինձ...Մի քանի օր է,ինչ այս տհաճ հոտերից զգացումներս թմրել են....Վերջապես դուրս եկա,մի փոքր տարօրինակ էր ու բավականին հաճելի այն զգացողությունը,որ նկարագրելն անհնար է,կասեմ միայն մի բառով....Մաքրություն....Իսկ հոգիս դեռ դատարկ էր,ապագաս անհույս,հոգիս տանջված,իսկ թոքերումս միայն ծխախոտի ծուխից մնացած թմրություն....Անձրև էր տեղում,կարծես կյանքս էլ էր թաց ու անսպասելի,ինչպես այդ հորդառատ ու ցեխոտ անձրևը,չեմ էլ հիշում,թե ինչ հագուստով դուրս եկա ու սկսեցի քայլել ամայի փողոցներով,որտեղով տեղ-տեղ վազում էին անձրևից խեղճացած մարդիկ....Ինչ խղճուկ էին թվում ինձ մարդիկ,նրանք վախենում էին անձրևից,վախենում էին թրջվելուց կամ էլ ուղղակի նրանք սովոր չեն անսպասելի անձրևից բխող հետևանքներին....իսկ միգուցե ամենախղճուկը ես էի....միգուցե....անկեղծ ասած չեմ կարողանում հասկանալ այս ունայն վիճակիս պատճառը....երբ արդեն փոքր ինչ սովորեցի անձրևին,որը անընդհատ ծակում էր երկար ժամանակ սովից հյուծված մարմինս....Երկար չկարողացա մնալ դրսում,միանգամից քայլերս ուղղեցի դեպի տուն....Տանը ինձ սպասում էր միևնույն դատարկ բնակարանը իր անախորժ տպավորություններով ու ոչ պակաս անախորժ բույրերով....մի փոքր պառկեցի ու չհասկացա,թե ինչպես քունը տիրեց ինձ,իսկ երբ բացեցի աչքերս,դատարկ բնակարանը ստիպեց ինձ հիշել,որ ես մենակ եմ.....այո,այո ես հասկացա,ինչու է թախիծը ինձ պարուրել.....Ես մենակ եմ....
Որովհետև վաղը...... - ամառն, ավարտվեց

Հուսով եմ հավանեցիք...խոստանում եմ շարունակել....

Friday, August 30, 2013

Рядом нет ты

     
                                                                                                    Когда мне бывает одиноко,
Когда мне грустно,
Когда рядом нет ты,
Когда не могу дышать, говорить,
Видеть и чувствовать,
Мне бывает так трудно, так сложно.
Нет ничего, что сможет мне успокаивать.
Я стараюсь думать о тебе, о твоих глазах,
О моей необычной и вообразительной любви.
Ведь ты не знаешь обо мне, 
Не знаешь, что есть душа, которая любит тебя больше себя,
Из-за всех сил, которая независимая и сможет звёзды достать С небес, делает для тебя всё возможное и невозможное.
                                                                                                      Ведь ты не понимаешь, что я чувствую по-настояшему,
Даже не представляешь, как мне одиноко без тебя.
Ты флиртуешь с кем попало, влюбляешься кого хочешь,
А ведь даже не смотришь на мою сторону, всегда говоришь:
" Эй, дурочка, ведь ты для меня много значешь."
А я в это время хочу сказать тебе:
" Эй, дурак, не понимаешь что ли, я хочу слушать не те слова. Хоть раз скажи-
ЛЮБЛЮ ТЕБЯ!!!"




Конечно, знаю я, что ты вовсе не дурак, о я вовсе не дурочка...
Нет, знаешь я дурочка или хуже, потому что люблю именно тебя и за это почти НЕНАВИЖУ себя.

Ведь ты даже не подазриваешь о моих чувствах: 
Ты что слепой болван что ли?
Нет ты выше всего, ты солнце моё, я - это вся ты, a ты - даже НЕ МОЯ...
Ведь такая любовь невозможно, ведь вообразительная любовь ЗАПРЕТНО...

                                                            
                                                                                             


                                             
Надеюсь вам понравилось...