Monday, September 30, 2013

Բաժանեցին նրանց

   

                                                                                                             Երբ աղջիկն արթնացավ քնից, զգաց, որ ինչ-որ բան այն չէ, որ ինքը ինչ-որ անորոշ, սակայն միևնույն ժամանակ շատ հաճելի երազ է տեսել:

Երբ տղան արթնացավ քնից, հայտնի չէ,թե ինչ էր զգում, թե ինչ էր տեսել իր երազում. չէ որ դժվար էր գուշակել նրա մտքերը, ցանկությունները:
Տեսել էին իրար շատ անգամներ, սակայն այդ երկուսի մտքով անգամ չէր անցել, որ այդ անորոշ ու հաճելի թվացող երազը կմիավորի նրանց սրտերը մի հավերժական ուժով, անկեղծ զգացումով` շղթայված սիրով:
Ամեն անգամ նայելով միմյանց աչքերի մեջ` նրանց սրտերը ուժգին զարկում էին. չգիտեին թե ինչու: Հայտնի չէ, թե նրանցից ով առաջինը հասկացավ իր սերը, զգաց ու որոշեց կատարել սրտի ցանկությունը: Հայտնի չէ նաև, թե ով էր նրանցից ամենաշատը սիրում, ով էր ամենաքիչը հիշում, ով էր ամեն վայրկյան մյուսին երազում: Կար ու հստակ էր միայն մի բան. սեր էր և ուրիշ ոչինչ:
Աղջիկը շատ էր ցանկանում, տենչում ու փափագում էր, որ տղան արտահայտի իր սերը, որ վերջապես չթաքնվեն հայացքներից մեկմեկու, որ վերջապես համարձակ նայի տղայի կրքոտ աչքերին: Բայց տղան լռում էր. միգուցե վախենում էր, թե պատրաստ չէր, կամ էլ  չէր սիրում և այդ ամենն ուղղակի հորինվածք էր, ցնորք էր գայթակղիչ:
Զարմանալի է այս ամենը, ամբողջ կյանքում ապրում ես կողք կողքի ու հանկարծ մի օր ամեն ինչ շուռ է գալիս և <<նա>>, ով քեզ համար նշանակություն չուներ, ում դու երբեք չես նկատել, դառնում է յուրօրինակ, սիրելի, ցանկալի, բաղձալի: Սկսում ես մտածել <<նրա>> մասին, կարոտել, հորինել ձեզ համար տարբեր հետաքրքիր պատմություններ, սիրել ու սիրել, ներել ու ներել, կարոտել ու տանջվել:

Ամենից առաջ գայթակղվում ես, հետո սիրահարվում և երբ սկսում ես սիրել, զգում ես, որ ամեն ինչ դեռ նոր է սկսվել: Նրանք սիրեցին իրար մի բացարձակ սիրով, վերջապես պարգևեցին իրար այդ խեղճ ու թույլ, ուժեղ ու զորեղ, հզորագույնը աշխարհիս արտահայտությունների մեջ, այդ սուրբ ու նենգ բառերը. նրանք միացան: Ձուլվեցին մեկմեկու ու երդվեցին այլևս երբեք չբաժանվել, միայն ու միայն վայելել միմյանց սերն ու կարոտը, ցավն ու դառնությունը:
- Երբեք կյանքում չի գտնվի  այնպիսի մի սարք, որ չափի իմ սերը քո հանդեպ,- ասում էր տղան:
- Եթե գտնվի էլ, մեր սիրո լույսից այն մոխիր կդառնա,- շշնջում էր աղջիկը:

.... Բաժանեցին երկու սրտերն իրարից, բաժանեցին ու ոչ մի ցավ չզգացին, ոչ ափսոսանք, ոչ սեր ու ոչ կարոտ սրբազան. բաժանեցին նրանց: Ու մոռացան ամեն ինչ` և խինդ, և սեր, ու ցավ, կարոտ, անուրջ, երազ, հիվանդ հոգի, բաժանեցին ու ոչ մի լույս չթողին: Այն որ կար, այլևս չկար, այն որ ուզում էին, որ լիներ, այն որ իրենցն էր, այլևս չկար:
Ու իրարից հեռու, տարիներ անց երկուսն էլ մենակ` խցերում փակված, սիրո խոսքեր էին գրում ամեն տեղ, սիրո կարոտն էին փնտրում ամեն տեղ: Ու ամեն անգամ, միշտ նույն երազում նույն երգն էին երգում ու ասում իրար.
<< Ես ու դու իրար կապված ենք սրտի քնքուշ լարերով, հոգու տենչերով:
Ես ու դու իրար կապված ենք մտքի, երազի, խղճի ու անեղծ սիրով:
Դու վախենում ես աչքերիս նայել,
Ես վախենում եմ սիրել քեզ կրկին,
Դու վախենում ես հոգին իմ տեսնել,
Ես խուսափում եմ իմ  սիրտը բացել,
Անհուն կարոտով երազում եմ քեզ,
Միշտ տենչում, կանչում, երգում եմ միշտ քեզ: 
Դու վախենում ես այդ սուրբ բառերից,
Տասներկու տառից,
Երեք <<խեղճ>> բառից,
Մենք վախենում ենք մեկմեկու սիրել,
Ու վախենում ենք այդ մեծ սերն ապրել,
Ու չենք ցանկանում իրարու տանջել: 
Բաժանման վախը ստիպում է լռել,
Հավիտյան անխոս միայն քեզ սիրել...>>:   





Friday, September 6, 2013

Աշունը սիրելու մի քանի պատճառ...Աֆորիզմներ


Աշունը սիրելու մի քանի պատճառ - աշուն, պատճառներ, նկարներ

Աշունը սիրելու մի քանի պատճառ - աշուն, պատճառներ, նկարներ
Աշունը սիրելու մի քանի պատճառ - աշուն, պատճառներ, նկարներ
Աշունը սիրելու մի քանի պատճառ - աշուն, պատճառներ, նկարներ
Աշունը սիրելու մի քանի պատճառ - աշուն, պատճառներ, նկարներ
Աշունը սիրելու մի քանի պատճառ - աշուն, պատճառներ, նկարներ
Աշունը սիրելու մի քանի պատճառ - աշուն, պատճառներ, նկարներ
Աշունը սիրելու մի քանի պատճառ - աշուն, պատճառներ, նկարներ
Աշունը սիրելու մի քանի պատճառ - աշուն, պատճառներ, նկարներ
Աշունը սիրելու մի քանի պատճառ - աշուն, պատճառներ, նկարներ
Աշունը սիրելու մի քանի պատճառ - աշուն, պատճառներ, նկարներ
Աշունը սիրելու մի քանի պատճառ - աշուն, պատճառներ, նկարներ
Աշունը սիրելու մի քանի պատճառ - աշուն, պատճառներ, նկարներ
Աշունը սիրելու մի քանի պատճառ - աշուն, պատճառներ, նկարներ
Աշունը սիրելու մի քանի պատճառ - աշուն, պատճառներ, նկարներ
Աշունը սիրելու մի քանի պատճառ - աշուն, պատճառներ, նկարներ
Աշունը սիրելու մի քանի պատճառ - աշուն, պատճառներ, նկարներ
- Ինչ ես ուզում դառնալ երբ մեծանաս?
- Երջանիկ մարդ
- Դու չհասկացար հարցը
- Դուք չհասկացաք պատասխանը
-Ցավում է,-ասաց Սիրտը
-Կմոռանաս,-հանգստացրեց ժամանակը
-Բայց ես ամեն անգամ կվերադառնամ,- ծիծաղեց Հիշողությունը

Սովորեք գնդակից,ինչքան ուժեղ են նրան հարվածում այնքան բարձր է նա թռչում:
Աշունը սիրելու մի քանի պատճառ - աշուն, պատճառներ, նկարներ

Tuesday, September 3, 2013

Թախիծ.....իմ ստեղծագործություններից...

Թախիծ.....(մաս 1) - թախիծ, տխրություն, միայնություն

Արթնացա քնից ու նորից պարուրվեցի թախիծով...թախիծ,որ արդեն ինձ ուղեկցում է ամենուրեք...Նորից նույն օրը,նորից ունայն առօրյա ու անհույս ապագա...Արդեն մի քանի օր է,ինչ փորձում եմ ազատվել  այս տաղտկալի զգացողությունից,որի անունն է թախիծ,իսկ միգուցե ճիշտ կլիներ անվանել այն Դատարկություն....Անհնար է արդեն շարունակել նույն կյանքով ապրելը...առօրյաս սկսվում է մի տուփ ծխախոտով ու շարունակվում երկու շիշ ալկոհոլով...Անտանելի կյանք,իսկ միգուցե մի փոքր դուրս գամ ու մաքուր օդ շնչեմ,բնակարանի ծանր օդը արդեն խեղդում է ինձ...Մի քանի օր է,ինչ այս տհաճ հոտերից զգացումներս թմրել են....Վերջապես դուրս եկա,մի փոքր տարօրինակ էր ու բավականին հաճելի այն զգացողությունը,որ նկարագրելն անհնար է,կասեմ միայն մի բառով....Մաքրություն....Իսկ հոգիս դեռ դատարկ էր,ապագաս անհույս,հոգիս տանջված,իսկ թոքերումս միայն ծխախոտի ծուխից մնացած թմրություն....Անձրև էր տեղում,կարծես կյանքս էլ էր թաց ու անսպասելի,ինչպես այդ հորդառատ ու ցեխոտ անձրևը,չեմ էլ հիշում,թե ինչ հագուստով դուրս եկա ու սկսեցի քայլել ամայի փողոցներով,որտեղով տեղ-տեղ վազում էին անձրևից խեղճացած մարդիկ....Ինչ խղճուկ էին թվում ինձ մարդիկ,նրանք վախենում էին անձրևից,վախենում էին թրջվելուց կամ էլ ուղղակի նրանք սովոր չեն անսպասելի անձրևից բխող հետևանքներին....իսկ միգուցե ամենախղճուկը ես էի....միգուցե....անկեղծ ասած չեմ կարողանում հասկանալ այս ունայն վիճակիս պատճառը....երբ արդեն փոքր ինչ սովորեցի անձրևին,որը անընդհատ ծակում էր երկար ժամանակ սովից հյուծված մարմինս....Երկար չկարողացա մնալ դրսում,միանգամից քայլերս ուղղեցի դեպի տուն....Տանը ինձ սպասում էր միևնույն դատարկ բնակարանը իր անախորժ տպավորություններով ու ոչ պակաս անախորժ բույրերով....մի փոքր պառկեցի ու չհասկացա,թե ինչպես քունը տիրեց ինձ,իսկ երբ բացեցի աչքերս,դատարկ բնակարանը ստիպեց ինձ հիշել,որ ես մենակ եմ.....այո,այո ես հասկացա,ինչու է թախիծը ինձ պարուրել.....Ես մենակ եմ....
Որովհետև վաղը...... - ամառն, ավարտվեց

Հուսով եմ հավանեցիք...խոստանում եմ շարունակել....